ԵԿՄ նիստի ժամանակ հանկարծամահ է եղել աշխատակազմի ղեկավարը

Ամենադիտվածներ

ԵԿՄ նիստի ժամանակ հանկարծամահ է եղել աշխատակազմի ղեկավարը

Շիրակի մարզի Երկրապահ Կամավորական միության արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։ Այս մասին հայտնել է ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը:

Նրա խոսքով՝ մինչև նիստի մեկնարկը Համբարձում Ասատրյանն իրեն լավ է զգացել, սակայն մեկնարկից մոտ 15 րոպե անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և սրտի կաթվածից մահացել է:

ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը ծնվել էր 1958 թվականին: Նա մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտապանության գործում:

Աղբյուրը՝ news.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ