շնորհավորանք
Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ամանորը և Սուրբ ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Պուտինը Քոչարյանին շնորհավորելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել: Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։
Պուտինի շնորհավորական ուղերձը Քոչարյանին
ԳԱԼԱ-ն գրում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին, Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Ղրղզստանի նախագահից
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը Ձեր…
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, փոխանցում է a1plus.am-ը: Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և…
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավրության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սաադ…
Երուսաղեմի հայոց պատրիարքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս…
Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի…
Արմեն Սարգսյանը շնորհավորել է խորհրդարան անցած ուժերին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է երեկ ՀՀ֊ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի…









