Շոլց
Ուկրաինան այս կարգավիճակով չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս անհնար է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին , քանի որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարևոր է հասկանալ, որ պատերազմում գտնվող երկիրը, իհարկե, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սա գիտեն բոլորը, և այս հարցում տարաձայնություններ չկան»,- ասել է Շոլցը։ Ուկրաինային ՆԱՏՕ-ի…
Հեզբոլլահը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից. Շոլց
Լիբանանում «Հեզբոլլահ» շարժումը պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող իրավիճակին, «Հեզբոլլահը» պետք է հեռանա Իսրայելի հետ սահմանային տարածքից՝ համաձայն ՄԱԿ-ի 1701 բանաձևի: Տարածաշրջանում իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու պետություններն էլ սկսեն գործընթաց խնդրի լուծման համար»,-…
Շոլցը ժամանել է Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ երեկո ժամանել է Ստամբուլ։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որից հետո նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։ Մինչ այցը՝ հոկտեմբերի 17-ին, Շոլցն ասել էր, թե Էրդողանի հետ շատ հարցեր է քննարկելու՝ ներառյալ միգրացիայի խնդիրները, Բեռլին-Անկարա երկկողմ հարաբերությունները, Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները։ Թուրքիան ակնկալում է առաջընթացի…
Գերմանիան շուտով կավելացնի զենքի մատակարարումներն Իսրայել. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի հայտնել է, որ Գերմանիան շուտով կավելացնի զենքի մատակարարումներն Իսրայել այն բանից հետո, երբ մատակարարումների զգալի կրճատումն այս տարի առաջացրել էր ընդդիմության մեղադրանքներն առ այն, որ Բեռլինը միտումնավոր հետաձգել է արտահանումը, տեղեկացրել է Reuters-ը։ «Մենք զենք չմատակարարելու որոշում չենք ընդունել։ Մենք մատակարարել եւ մատակարարելու ենք զենք»,- ասել է Շոլցը խորհրդարանում, պաղեստինյան…
Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։ Այս մասին նա ասել է Աստանայում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: Շոլցը պնդել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։ «Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ մշտապես անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակիխաղաղ զարգացման հնարավորությունները»,- ասել է նա՝ նկատելով, որ այժմ ժամանակն է տեսնելու,…
Ըստ Շոլցի՝ Գերմանիան չի թուլացնի իր ռազմական աջակցությունն Ուկրաինային
Գերմանիան չի թուլացնի իր ռազմական աջակցությունն Ուկրաինային, չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ փորձելով փարատել մտավախությունները, թե Բեռլինը կարող է հիասթափեցնել Կիևին՝ ներքին բյուջեի կրճատումների և Գերմանիային նոր ռազմական օգնությունը սառեցնելու մասին լրատվամիջոցներում հաղորդագրությունների պայմաններում, հայտնել է Reuters-ը: Շոլցը ելույթ էր ունենում հյուսիսային Տոդենդորֆ քաղաքի մոտ տեղակայված ռազմաբազայում, որտեղ շահագործման է հանձնվել Գերմանիայի առաջին…
Մենք Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու պատճառ չունենք․ Շոլց
Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինը որպես պետություն, քանի որ ներկայումս հստակություն չկա պետության տարածքի և «հարակից այլ հարցերի» հետ կապված։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում: «Խոսքը Պաղեստինի վարչակազմի մասին է, որը պատասխանատու է Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Բայց մենք դեռ…
Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա․ Շոլցը հոդված է գրել
Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գրել է Economist-ի հոդվածում։ «Հստակ լինելու համար. «ԵՄ-ում միջուկային զենք» չի լինի, դա պարզապես իրատեսական չէ»,- նշել է նա: Շոլցն այդ հոդվածում պաշտպանել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկը՝ խոսել Եվրոպայի ապագա պաշտպանության մասին. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ մենք մշտական հիմունքներով…
Գերմանիայի կանցլերը զգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հետագա հարձակումներից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կիրակի նախազգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հետագա հարձակումներից, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրումը ստվերել է Չինաստանում նրա եռօրյա շրջագայության մեկնարկը, հայտնել է Reuters-ը։ «Մենք ամեն ինչ կանենք հետագա էսկալացիան կանխելու համար,- ասել է Շոլցը լրագրողներին։- Մենք կարող ենք միայն զգուշացնել բոլորին, հատկապես Իրանին, նման գործողությունների շարունակումից»: Գերմանիայի կանցլերը դատապարտել է…
Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանացիներին ուղղված ուղերձում հիշեցրել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին: «Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված է եղել մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է ուժով փոխվեն։ Իսկ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը խախտեց այդ սկզբունքը։ Առանց արդարության խաղաղություն չի լինում։ Ահա թե ինչու ենք մենք աջակցում Ուկրաինային արդար խաղաղության համար պայքարում»,- ասել է…
Նեթանյահուն հավաստիացրել է Շոլցին, որ Իսրայելը կապահովի Ռաֆահի բնակիչների տարհանումը
Իսրայելը Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի խաղաղ բնակիչներին հնարավորություն կտա տարհանվել նախքան իսրայելական բանակը այնտեղ գործողություն կսկսի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի դեմ։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այցով Իսրայել ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման արդյունքներով: «Ես հավաստիացրել եմ կանցլեր Շոլցին, որ Ռաֆահում մնացած ահաբեկչական…
Կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների. Շոլց
Երկու կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների…
Ուկրաինայում այժմ վճռական պահ է․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերեն Ուկրաինային, քանի որ Գերմանիան միայնակ ի վիճակի չէ կրել այդքան մեծ բեռ։ Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաժողովում ելույթ ունենալիս։ «Չպետք է այնպես լինի, որ Գերմանիան այդքան մեծ մասնաբաժին ունենա Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալում։ Շատ…
Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրադրությունը Ուկրաինայում և դրա ազդեցությունն Ադրբեջանի և Հարավային Կովկասի վրա: Շոլցը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով: «Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ այս հակամարտությունն արագ հանգեցնի ամուր և կայուն լուծման՝ ի շահ Ղարաբաղի մարդկանց։…
Շոլցը նախանշել է Ուկրաինայի անվտանգության երաշխավորման պայմանները
Արեւմտյան երկրները պատրաստ կլինեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո, այս պահին նման պայմանավորվածությունների ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Կիևը առաջարկություններ է ներկայացրել երկրի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի համար։ Նախագիծը նախանշում է մի շարք պարտավորություններ, որոնք կստանձնեն Ուկրաինան և «երաշխավոր…





