շրջակա միջավայրի պահպանություն
Եվրամիությունը շարունակում է խթանել էներգաարդյունավետության բարելավումը Հայաստանում՝ 10 միլիոն եվրոյի նոր դրամաշնորհով։ Այս ներդրումը լրացնում է 2023 թվականի նոյեմբերին ԵՆԲ Գլոբալի հետ ստորագրված 25 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրը։ Նախատեսված է բարելավել ավելի քան 100,000 քմ մակերես ունեցող հանրային շենքերը՝ ներառյալ 6 պոլիկլինիկաներ և 32 մանկապարտեզներ։ Միջոցառումներն ընդգրկում են պատուհանների փոխարինում, էներգախնայող կաթսաների ու լուսավորության տեղադրում,…
Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը շուրջ 500 աշխատակից կունենա։ Հետևյալ հաստիքները համալրելու համար կարող եք ինքնակենսագրականները (նկարով) ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ green@yerevan.am՝ նշելով հաստիքը: Տնօրենի օգնական, Փորձագետ, Գործավար, Հաշվապահ, Հաշվետար գանձապահ, Կադրերի մասնագետ, Հանրության հետ կապերի մասնագետ, Լանդշաֆտային ճարտարապետ, Լանդշաֆտային ճարտարապետության դիզայներ, Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի ինժեներ, Քարտեզագրող,…
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N85-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ: Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N85-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին: Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի հայտարարությունից: Նաև, ինչպես նշել են Ելիսեյան պալատում, այդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Քննարկումների գլխավոր թեմաները կդառնան առևտրական հարաբերությունները և շրջակա միջավայրի պահպանության հարցերը, մասնավորապես, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի…