շրջան
Վանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վան նահանգում երկրաշարժ է գրանցվել, որ զգացվել է թե հենց Վան քաղաքում, թե շրջաններում։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վանի Գյուրփնարի շրջանում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որը բնակչության շրջանում անհանգստություն է առաջացրել։ Թեև երկրաշարժի հետևանքով վնասներ չեն գրանցվել, սակայն բնակիչներն անհանգիստ են, քանի որ 11 տարի առաջ այս օրերին Վանում ավերիչ երկրաշարժ գրանցվեց, որի հետևանքով…
Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել շուրջ 950 քաշաթաղցի ընտանիքների
Սեպտեմբերի 8-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է` բնակարանային հասանելիության ապահովման նպատակով՝ պետական աջակցություն տրամադրվի 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։ Նախարարությունից հայտնում են, որ Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ մարզային բնակավայրերում 2022 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող կամ անհատական…
Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և հայտնում է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանվել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նշվում է, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական…
Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ: «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։ Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ…
Ասկերանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին տեղեկանում եմք Արցախի ԱԻՊԾ-ից: Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք…
Ասկերանի շրջանից ժամկետային զինծառայողի ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր…
Արցախի 2 գյուղերում կորոնավիրուսի օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: «Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: ԱՀ…
Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, այսօրերին հատկապես, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում…
Մարտակերտի 7 գյուղերից տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում
Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը հայտնում է, որ այժմյան Մարտակերտի, սովետական Ադրբեջանի Աղդամի շրջանում գտնվող, եռակողմ համաձայնությունից հետո Ադրբեջանին հանձվող 7 գյուղերից մարդկանց տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում։ «Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը։ Մարտակերտ են տանում, Մարտակերտի հարակից գյուղեր են տանում, որոշներն անգամ Հայաստան են…
Ադրբեջանը կասետային հրթիռակոցման է ենթարկել Ննգի բնակավայրը և կեղծ լուրեր տարածել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնու, է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և…
Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ում գրել է. «Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է…
Հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիային. ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև…
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու…