Արցախ

Մարտակերտի 7 գյուղերից տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում

Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը հայտնում է, որ այժմյան Մարտակերտի, սովետական Ադրբեջանի Աղդամի շրջանում գտնվող, եռակողմ համաձայնությունից հետո Ադրբեջանին հանձվող 7 գյուղերից մարդկանց տեղահանման գործընթացը ավարտին է մոտենում։

«Այժմ Նոր Սեյսուլան գյուղում եմ, վերջին տներից արդեն մարդիկ տեղափոխում են իրենց իրերը, իրենց հոտը։ Մարտակերտ են տանում, Մարտակերտի հարակից գյուղեր են տանում, որոշներն անգամ Հայաստան են տանում։ Մարդկանց օգնում, ավտոմեքենաներ ենք տրամադրում, ով մեքենա ունի, վառելիք ենք տրամադրում»,- ասաց նա:

Ավելի քան 2000 բնակիչ է տեղահանվում Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերից։

Բնակիչները միայն մեկ օր առաջ էին տեղեկացել, որ այդ գյուղերը նույնպես հանձնվում են Ադրբեջանին, քանի որ նախկինում եղել են Աղդամի շրջանում։ Նրանց ժամանակ էր տրվել տեղահանվելու մինչեւ այսօր ժամը 23։00-ն։

Նշենք, որ գյուղերը տեղակայված են անմիջապես Մարտակերտ – Ստեփանակավն մայրուղու հարեւանությամբ։

Այս մասին տեղեկանում ենք news.am-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ