Ողջի գետ
Կրկին Ողջի գետ է լցվում դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը․ ՀԲՃ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր պաշտոնական էջով տեսանյութ է տարածել, որին կից գրել է․ «Կրկին Ողջի գետ է լցվում հանքավայրերում, հանքուղիներում ու թափոնակույտերում ձևավորվող, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ դեղնադարչնագույն հեղուկ զանգվածը։ Թթվային դրենաժը մետաղական հանքավայրերի ամենավտանգավոր և անկառավարելի ռիսկերից մեկն է»։ https://www.facebook.com/armecofront/posts/4411587278881302?__cft__[0]=AZX8Dss4Mj2SVJ6mrrReeVYY5QQ0FDDO2R1LqK8SGFZx-3T8ykYnwcQdC0EjXFr9rO1i0CahJE1g-bdYyUW4w8ww3lW0T_Qdh7SIJ3sMY8xDvEIKfUYUQsoy-Cv83qgapznDM_jI1hB516XH5NC1Uu0FnyrC-V4CRsT_p2NcBxHPiNnAYnIDgFdDeMsDksg8GYg&__tn__=%2CO%2CP-R
Կավարտի լքված հանքի տարածքից վտանգավոր նյութեր են Ողջի գետ թափվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել ֆեյսբուքի օգտատեր Վրեժ Դիլանյանի կողմից, որտեղ երևում է Ողջի գետի աղտոտվածությունը: «Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»-, գրել է օգտատերը: «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն էլ անդրադարձել է գետի աղտոտվածությանը և գրել․ «Տարածքը, որն այժմ կոչվում է…
Սպանություն Սյունիքի մարզում. հայտնաբերվել է կասկածյալը
Մարտի 8-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են…
Ողջի գետի աղտոտման դեպքով քրեական գործ է հարուցվել
2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում): Մարզի դատախազի…
Ինչու են Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր հոսում. ՀԲՃ-ն գրառում է կատարել
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ողջի գետի հերթական աղտոտման պատճառներին: «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ…
ՀԲՃ-ն հարցում է ուղղել տեսչական մարմնի ղեկավարին՝ Ողջի գետի աղտոտման վերաբերյալ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր այդ հարցման բովանդակութունը․ 1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել…
Որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-յան օգտատերից մեկը տեսանյութ է հրապարակել է և կից գրել․ «Սա պոչամբար լցվող խողովակն է, (որպեսզի ավելի լավ պատկերացնեք` ինչ է լցվել Ողջի գետը)»: https://www.facebook.com/VARDAN13/videos/2118473868447545/
Ինչ վիճակում է Ողջի գետը. ՀԲՃ-ն լուսանկար է հրապարակել
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել աղտոտված Ողջի գետից, որտեղ երևում է, որ գետն ամբողջությամբ սպիտակել է: Հիշեցնենք, որ Քաջարանի կոմբինատի պոչատարի հերթական վթարի հետևանքով վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտանետումները լցվել են Ողջի գետը Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ տեսանյութ է…
Նախարարները մանրամասներ ներկայացրին Ողջի գետում տեղի ունեցածի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Նիկոլ Փաշինյանը…
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտանետումները լցվել են Ողջի գետը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված…
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից…
Քաղաքացին ընկել է Ողջի գետը
Հունիսի 29-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա.Խ.-ն (ծնված 1952 թ.) քաղաքացիների ուժերով գետից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են…












