Կավարտի լքված հանքի տարածքից վտանգավոր նյութեր են Ողջի գետ թափվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Կավարտի լքված հանքի տարածքից վտանգավոր նյութեր են Ողջի գետ թափվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տեսանյութ է հրապարակվել ֆեյսբուքի օգտատեր Վրեժ Դիլանյանի կողմից, որտեղ երևում է Ողջի գետի աղտոտվածությունը:

«Կավարտի լքված հանքի տարածքից Ողջի գետ լցվող հեղուկ զանգվածը Կապանի տարածքում, որը պարունակում է բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներ ու նյութեր»-, գրել է օգտատերը:

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունն էլ անդրադարձել է գետի աղտոտվածությանը և գրել․ «Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1985 թ․ գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ․ Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ»։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();