Ոսկե հովազ
Կամ դուք եք կեղծել ադամանդակուռ շղթայով հովազը, կամ Սերժ Սարգսյանը իր հայտարարագիրը. Արեն Մկրտչյան
Այսօր՝ 16.06.20 թ.-ին, ի պատասխան ԲՀԿ պատգամավորների մեղադրանքների ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում։ Նա մասնավորապես նշեց, որ Գ. Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը բացառապես իրավական է։ Մկրտչյանը նաև մեղադրանքներին ի պատասխան մեղադրանքներով հակադարձեց, ինչպես նաև ցուցադրեց պատկերներ, որոնք փաստում էին, թե որտեղ են գտնվել բհկականները, երբ իրենք պայքարում էին փողոցում։ https://www.facebook.com/imqayle/posts/630792080857138?hc_location=ufi
«Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա». պատգամավորն առաջարկում է մրցանակներ տրամադրել պետական մարմիններին
Հունիսի 3-ին ԱԺ նիստում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը նշեց, որ նման վիճակագրություն…


