Ոստիկանության զորքեր

  • Ոստիկանության զորքերում ամփոփվել են ստուգումները. տրվել են կոնկրետ առաջադրանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության զորքերում ամփոփվել են ստուգումները. տրվել են կոնկրետ առաջադրանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկանության զորքերում ամփոփվել են 2024 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները, որոնք մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Ստուգումների նպատակն էր գնահատել ենթակա զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, հայտնաբերել թերությունները և ապահովել դրանց վերացումը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով անձնակազմի մասնակցությունը, ընդգծել է ստուգումների կազմակերպվածության և…

  • Ո՞ր մարմինները ենթակա կլինեն ստեղծվելիք ՆԳ նախարարությանը

    Ո՞ր մարմինները ենթակա կլինեն ստեղծվելիք ՆԳ նախարարությանը

    Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ ևս մեկ անգամ տեղեկացնելով ստեղծվելիք ներքին գործերի նախարարության և դրա գործառույթների մասին։ «Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական…

  • Ոստիկանության զորքերն անցել է ուժեղացված ծառայության (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին

    Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին

    Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին:…

  • Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար: Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից: Զբաղեցրել է…

  • ՀՀ նախագահը նոր նշանակում է արել

    ՀՀ նախագահը նոր նշանակում է արել

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել…

  • Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

    Ոստիկանության զորքերը մեկնել են մարտական դիրքեր

    Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել…