Ոստիկանություն
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ոստիկանության ծառայողները հետապնդել…
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «ՊՎԾ կասեցված պետի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին», – գրել է Աթանեսյանը: Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, թե 12.09.2019-ին՝…
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացնում ՀՀ ոստիկանության ծառայողի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ դարձյալ կեղծ փաստաթղթեր։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին այդ անձանց ինքնությունը։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդիկ կեղծ…
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ոսկերիչների փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Ռուստամ Շ.-ն։ Նա հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հոկտեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի Մշակույթի տան հետնամասում գտնվող կիսակառույց շինությունում թմրանյութ են պատրաստում և օգտագործում: Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նշված վայրից բաժին բերման են ենթարկվել Չարենցավանի բնակիչներ 66-ամյա, 53-ամյա և 45-ամյա տղամարդիկ: Վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հեղուկներ,…
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է: Այս մասին հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ ծանոթ են տեսանյութին և անհրաժեշտ ուսումնասիրություն են կատարում։ Դավիթ Սանասարյանը հերքել է երեխային վրաերթի ենթարկելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ սա «հերթական շառն է»։ Երեխայի մայրը ինձնից 300 հազար դրամ…
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի, Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 11-րդ վաշտի և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն: Վերջինս սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով:…
Հոկտեմբերի 12-ին ժամը 17:10-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն մասին, որ նույն օրը ժամը 16:40-ին «Կորբոֆոսի» թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 1959թ.ծնված Ֆ. Ն.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ֆ. Ն.-ն թունավորվել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, իր զոքանչ՝ Հադրութի շրջանի բնակչուհի, 1941թ.ծնված Վ.…
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Մյասնիկյան գյուղում մետաղների վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմավիր քաղաքի ավտոկայարանի հարակից երկաթգծի տարածքում, վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածներ է…
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան թաղամասի հարակից տարածքից բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով։ Մեքենայում բարձած մոտ 2 խմ փայտանյութի վերաբերյալ նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ փայտանյութը հատել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի 1-ին պահաբաժնից՝ քամատապալ…
Հոկտեմբերի 8-ին տեղեկություն տարածվեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Նշված էր, որ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների…
Հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan․com-ի տեղեկություններով` Ժամը 12։00-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հայկ Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին, որ «Մասիս» բժշկական կենտրոնի հետնամասում վիճաբանության ընթացքում Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Աշոտ Թորոսյանը գլխով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով քթի շրջանում իրեն վնասվածք է պատճառվել։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի…
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն անձնական խնդիրներից ելնելով է դադարեցնել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Նրա խոսքով՝ ոչ մի խնդիր չի եղել, Գրիգորյանն էլ կարող է փաստել։ «2016 թվականի սեպտեմբերի 18-ին մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար։ Ծանոթացել ենք մարզպետարանում, ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, դեռևս 2017…
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին` ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Սպանություն Գեղանիստում․ որսորդական…