fbpx
Սպորտ

Նոր մանրամասներ՝ Մասիս ՖԱ-ի քրեական գործի վերաբերյալ

Հոկտեմբերի 8-ին տեղեկություն տարածվեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Նշված էր, որ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվառո Բեթինգ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:

«Մասիս» ակումբի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը, որ հոկտեմբերի 1-ից է ստանձնել պաշտոնը, մեզ հետ զրույցում նշում է, որ առայժմ չի կարող կատարվածի մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել։ Միևնույն ժամանակ Մելիքյանը հավաստում է, որ Ոստիկանությունից և որևէ այլ մարմնից իրենց հետ կապ չեն հաստատել, ակումբի որևէ աշխատակից չի կանչվել, ոչ էլ ծանուցում է ստացել:

«Գաղափար չունենք՝ կա՞ քրեական գործ, թե՞ ոչ: Մենք մամուլից ենք իմացել այդ մասին: Ակումբը շահագրգռված է, որպեսզի ամեն ինչ բացահայտվի, եթե կարիքը լինի՝ կաջակցենք: Եթե քրեական գործ կա, ոստիկանությունը պետք է մեզ հետ կապ հաստատի, մենք զանգե՞նք…», -նոր հարցականներ է ավելացնում այս պատմությանը ակումբի տնօրենը։

Արտակ Մելիքյանից տեղեկանում ենք, որ ակումբում ժողով է եղել և բոլորին ասվել է, որ պետք է աջակցեն քննությանը՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:

«Բոլորն էլ վարկածներ ունեն, բայց քրեական գործ է… մտածում ենք, որ այդպիսի բան չի էլ կարող լինել: Եթե լիներ, մենք կիմանայինք: Ոստիկանությունը դեռևս որևէ հայտարարություն չի տարածել: Ստացվում է, որ ամսի 17-ին գործ է հարուցվել, և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չկա»,- մեզ հետ զրույցում փաստում է տնօրեն Մելիքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ