Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին տեսանյութն ուսումնասիրվում է․ ոստիկանություն

Ամենադիտվածներ

Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին տեսանյութն ուսումնասիրվում է․ ոստիկանություն

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է:

Այս մասին հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ ծանոթ են տեսանյութին և անհրաժեշտ ուսումնասիրություն են կատարում։

Դավիթ Սանասարյանը հերքել է երեխային վրաերթի ենթարկելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ սա «հերթական շառն է»։

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, թե 12.09.2019-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ