Ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների…
armVote-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն) նյութեր են նախապատրաստվում ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի ֆեսբուքյան այս գրառման հիման վրա. «Արդեն քանի օր է՝ իմ հանդեպ տարբեր տիպի սպառնալիքներ են հնչում՝ կապված իմ նախընտրական գործունեության հետ: Հիմա ինձ արդեն խորհուրդ են տալիս ընտանիքով լքել իմ երկիրը իմ քաղաքական հայացքների համար»։
Aysor.am-ը գրում է. Բանակի մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի, այսօր լրագրողների հեը հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը: «Բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում», – ասաց նա: Շահնազարյանն ասաց, թե իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը: «Երբ առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ ու ինչ-որ սպասեցնում են ժամերով, դա ուղղված…
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ծառատունկ էր կազմակերպել, որի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի։ Ծառատունկին մասնակցել են Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, մազրպետարանի ու բնապահպանության աշխատակիցները։
Չինական Շանդունի գիտատեխնիկական համալսարանում պտուտակով հարձակվել են մարդկանց վրա, հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունից նշում են, որ 49-ամյա Չժան ազգանվամբ տղամարդը վիրավորել է անվտանգության երկու աշխատակցի, հավաքարարին, մեկ դասախոսի և երկու ազգականի: Միջադեպի հետևանքով նաև մեկ զոհ է գրանցվել:
Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով BFMTV-ին: Իրավապահներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին: Ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:…
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված՝ ընտրախախտումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում են ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, ահազանգերի դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում դրանց տալով համապատասխան ընթացք, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ փոխանցում է aysor.am-ը: Ըստ աղբյուրի, այսօր «Ժամանակ» թերթում, ինչպես նաև 1in.am տեղեկատվական կայքում «Կացինը սրեք» վերտառությամբ հրապարակման միջոցով ահազանգ է հնչեցվել առ…
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրակի 70 հասցեի մոտից ոստիկանություն է բերման ենթարկվել 23-ամյա Նարե Ն․-ն, ով նոյեմբերի 20-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ խոշոր չափերով կատարված գողության մեղադրանքով: Հայտնում է 168.am-ը:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 03.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1954 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 29-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի 3-րդ կետի մեղադրանքով: Տեղեկացնում է 168.am-ը: