Aysor.am-ը գրում է.
Բանակի մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի, այսօր լրագրողների հեը հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
«Բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում», – ասաց նա:
Շահնազարյանն ասաց, թե իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը:
«Երբ առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ ու ինչ-որ սպասեցնում են ժամերով, դա ուղղված է բանակի դեմ, դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում», – ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց՝ բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանալ՝ ինչ ես անում բանակի հետ:
«Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող հասկանալ, բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով», – ասաց Դավիթ Շահնազարյանը:
