Ոստիկանություն
Ոստիկանության կապիտանը բերման է ենթարկվել՝ թմրամիջոցի շրջանառությամբ զբաղվելու կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողներից մեկը թմրամիջոցներ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում։ Հոկտեմբերի 8-ին գլխավոր վարչության ծառայողները Վանաձորում կանխեցին…
Գյումրիում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան…
Դպրոցականներն այցելել են ճանապարհային ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելուց բացի, նաև կազմակերպում է տարաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցականների մասնակցությամբ: Հերթական միջոցառումը հոկտեմբերի 7-ին էր: Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր Պուշկինի անվան հիմնական դպրոցի սաներին: Նրանցից շատերն արդեն ինքնուրույն են անցնում փողոցը, վաղը մեքենա են վարելու, չի բացառվում, որ ոմանք նույնիսկ ճանապարհային ոստիկան դառնան: Բայց պարզվում է` քչերը գիտեն,…
Լոռու մարզում արձանագրվել են խոշոր չափերի չարաշահումներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել: Իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի…
Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ այն բնակարան, որտեղից երիտասարդները…
Հոկտեմբերի 14-ից կգործարկվի լուսանկարահանող արագաչափ նոր սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի…
Բանկից 122 միլիոն դրամ հափշտակած կառավարիչը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երևանում…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա−Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Քրիստափորի փողոցով Արշակունյաց պողոտայի կողմից Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները Տիգրան Մեծի պողոտա−Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:…
Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին հաղորդումից 10 րոպե անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18․10-ի սահմաններում, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող ու բանկային քարտեր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը բացահայտեցին հաղորդումից ընդամենը 10 րոպե անց։ Արմավիրի մարզի բնակիչ, 49-ամյա կասկածվողը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց ու…
Բացահայտվել է մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվեց…
Անտառապետի գիտությամբ հատվել են ծառեր
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նոյեմբերյանի անտառտնտեսության», «Զիկատար» անտառպետության 2-րդ պահաբաժնից «Ղամշու Թալա» սարամասի ժամանակավոր կացարանների մոտակայքում, հայտնաբերել են արմատախիլ արված, կոճղարմատից հատված, առանց անտառտնտեսության համապատասխան կնիքի, 33 և 36 սմ տրամագծով 2 հաճարենի: Նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանություն բերման են ենթարկվել 41-ամյա մի տղամարդու և 33-ամյա անտառապահին։ Վերջինս…
Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։ Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։ Ավանդույթի համաձայն ոստիկանները…
Հալաբյան փողոցում ավտոմեքենաներ են հրկիզել․ կա ձերբակալված
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի 22Բ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, ժամը 1-ին, անհայտ անձը չպարզված դրդապատճառներով և հանգամանքներում դիտավորությամբ հրկիզել է «Ֆոլկսվագեն» և՝ 50 մետր հեռավորության վրա գտնվող «Հունդայի» ավտոմեքենաները: Տուժողներից ընդունվել էին հաղորդումներ: Հանցագործությունը բացահայտելու և կատարողին…
Բեռնատար գնացքը հարվածել է կնոջ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-ի սահմաններում Գյումրի-Այրում բեռնատար գնացքը, երկաթգծի 2609 կիլոմետրի Սանահին-Ալավերդի հատվածում, «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում հարվածել է մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։