ոտք
Բայդենը ոլորել է ոտքը․ ոսկորների վրա ճաքեր են հայտնաբերվել
ԱՄՆ նորընտիր նախագահ 78-ամյա Ջո Բայդենը ոլորել է աջ ոտկի կոճը։ Այս մասին հայտնում են ամերիկյան որոշ լրատվամիջոցներ՝ մեջբերելով դեմոկրատների բժիշկին։ Վերջինս հայտնել է, որ ըստ ռենտգենային պատկերների՝ ոտնաթաթի 2 ոսկորների վրա ճաքեր են առկա։ Բժիշկը նշել է, որ ապաքինման համար Բայդենը հավանաբար պետք է մի քանի շաբաթ սրունքաթաթային օրթեզ կրի։
Ոտքը վնասած 16-ամյա աղջկան օգնության են հասել ջրափրկարարները
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12։59-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու եկեղեցու մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Միլենա Հ․-ին (ծնված 2004 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
«Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է բարդ, եզակի վիրահատություն
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ ««Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է բարդ, եզակի վիրահատություն ՝ սրունքի ճարպոնի փոխպատվաստում, որի արդյունքում փրկվել է հիվանդի ոտքը։ Հիվանդ՝ Ս․Ս․ 38 տարեկան դիմել է «Շենգավիթ» ԲԿ-ի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ծառայություն, խցանող էնդարտերիտ բյուրգերի հիվանդություն ախտորոշմամբ: Անոթային վիրաբուժության մեջ այս հիվանդությունը համարվում է ամենավտանգավոր, չարորակ ընթացք ունեցող հիվանդություն…
Ազարը չի մասնակցի Աթլետիկի դեմ հանդիպմանը
«Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը: Հայտնի է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել թիմի հերթական մարզմանը: Հայտնենք, որ «Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Քաղաքացին գետն անցնելիս կոտրել է ոտքը․ փրկարարները շտապել են օգնության
Հունիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Գետամեջ գյուղի բնակիչը ցանկացել է կրակել առնետին, բայց պատահական կրակել է ոտքին
Հունիսի 13-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի վնասավածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գետամեջ գյուղի 30-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում պատահաբար որսորդական հրացանով կրակել է ոտքին: Մեկնած Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով…






