Որոտան
Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան
Երեկ՝ ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Facebook-յան էջից։ Ինչպե՞ս դիմավորեցին Փաշինյանին Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով…
Քասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս շեղվել են մայրուղուց
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Զինծառայողը…
Գնել Սանոսյանը ընդունել է ներդրումների և զարգացման գերմանական ընկերության պատվիրակությանը
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։ Նախարարը, ողջյունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ…
Որոտանի ու Նոր Առաջաձորի հատվածները հսկելու են ռուս սահմանապահները
Ադրբեջանական հերթական սադրանքից հետո, այն է՝ ապօրինի կերպով փակել երթևեկությունը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի որոշ հատվածներում, երթևեկությունը վերականգնվել է։ Երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 20:00-ի դրությամբ՝ վերականգվել է Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը։ Դրա կազմակերպման փոփոխություն չի եղել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նա նշել է, որ Որոտանի և Նոր առաջաձորի հատվածներում երթևեկության ընթացքը…
Չայզամին Շուռնուխը չէ, Էյվազլին էլ՝ Որոտանը․ հայկական մեդիայի խառնաշփոթը
Կառավարության օգոստոսի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններին, նշել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջպետական ճանապարհի փակումը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ իր խոսքում օգտագործելով Էյվազլի և Չայզամի տեղանունները։ «Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանն Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։…
Ադրբեջանցիները քիչ առաջ փակեցին Գորիսից-Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքներին պաշտպանը։ Նա նշում է, որ այս փաստը հաստատվել է ՄԻՊ-ին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: «Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված…
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերը հիմնանորոգվում են
Օգոստոսի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։ Հակառակորդը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ Հայկական ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ների՝ ՀՀ տարածք մուտքի փորձերը Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման…
Որոտանի գյուղապետը ձերբակալվել է. Նրա աշխատասենյակում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Հուլիսի -ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ձերբակալվել է Որոտանի գյուղապետը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ ««facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական…
Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության…
Իրավապահները խուզարկում են Որոտանի համայնքապետի տունը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության աշխատակիցները խուզարակում են Սյունիքի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է Tert.am-ին հայտնել է հենց Օհանջանյանը։ Նա ասել է, որ իրավապահներն իրենց ցույց են տվել խուզարկության վերաբերյալ դատարանի թույլտվությունը։ Օհանջանյանը նշել է, որ տեղյակ չէ, թե խուզարկությունն ինչ գործի շրջանակներում է տեղի ունենում։
Փաշինյանը խոնարհվեց որոտանցիների առաջ
Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Որոտանում։ Նա խոնարհվեց որոտանցիների առաջ։
Սահմանին պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ…
Այսօր որոնումները շարունակվում են Քուբաթլուում․ ԱԻՊԾ
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են, հայտնում են ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ: Նշվում է, որ երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի…