fbpx
Իրավական

Ադրբեջանցիները քիչ առաջ փակեցին Գորիսից-Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքներին պաշտպանը։

Նա նշում է, որ այս փաստը հաստատվել է ՄԻՊ-ին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:

Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է», – ասվում է ՄԻՊ-ի գրառման մեջ, որը վերջինս արել է Facebook-ի իր էջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ