ՈՒԵՖԱ
Մի խումբ կազմակերպություններ դիմել են ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակման պահանջով
Հունիսի 10-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներին՝ մտահոգություն արտահայտելով առ այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված ոճրագործությունները և պատերազմից հետո ձեռնարկած գործողությունները չեն հանգեցրել ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի խաղերը Բաքվում հյուրընկալելու՝ Ադրբեջանի իրավունքների սահմանափակմանը։ Կոչը ամբողջությամբ ստորև․ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ 2020 թվականին…
Արթուր Գիլոյանը տեղափոխվել է ԲԿՄԱ․ ՈՒԵՖԱ
Ռուսական «Ուֆա» ակումբը, որը հետաքրքրված էր Արթուր Գալոյանի ծառայություններով, հայտարարել է, որ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է ԲԿՄԱ: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ստուկալովը: «Ամեն անգամ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում ենք: Մեզ շատ էր հետաքրքրում Արթուր Գալոյանը, բայց նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ԲԿՄԱ»,- նշել է Ստուկալովը: Ավելի վաղ տեղեկացրել էինք,…
Իմ արմատները Լեռնային Ղարաբաղում են, ու ես չեմ ամաչում դրա համար․ Նոբել Առուստամյան
Մարզական լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության հավատարմագրումը ստանալուց հետո։ Ավելի վաղ Ադրբեջանի արգելափակման պատճառով նրա հավատարմագրման հայտը մերժվել էր․ «Մայիսի վերջին Եվրո-2020-ի իմ հավատարմագրումը մերժեցին։ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն եթե տանտեր երկրներից թեկուզ մեկը ինձ արգելափակում է, ապա ես առհասարակ չեմ կարող աշխատել մրցաշարին։ Անկասկած, ես ցանկացած դեպքում չէի նախատեսում…
ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Սուպերլիգայի դատական գործին
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատասխանել է այն տեղեկություններին, որ Սուպերլիգան հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և ՈՒԵՖԱ-ի՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ: ՈՒԵՖԱ-ի ի գիտություն է ընդունել Եվրոպական դատարանի հայտարարությունը: «ՈւԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում Եվրոպական դատարանի հայտարարությունը Սուպերլիգայի գործը Մադրիդյան դատարանի կողմից ուղարկելու մասին, չնայած այն փաստին, որ…
Զիդանը չի ցանկացել խոսել Սուպերլիգայի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնաբանել արքայական ակումբի՝ եվրոպական Սուպերլիգային միանալու որոշումը: Զիդանը ասել է, որ հարցերը պետք է տրվեն ակումբի նախագահին: «Ես պատրաստ եմ խոսել ֆուտբոլի մասին, բայց ոչ այլ բաների: Մնացածը իմ գործը չէ: Ուստի ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ինձ միայն մարզչական գործունեությունն է հետաքրքրում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մադրիդի…
Ֆուտբոլիստները մեքենաներ չեն. Գվարդիոլան քննադատել է ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի մշակած օրացույցը
Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է ֆուտբոլային իշխանություններին, քանի որ նրանք ծանրաբեռնել են օրացույցը: Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստները մարդիկ են, այլ ոչ թե մեքենաներ «Գիտեմ, որ նրանցից ոմանք դժգոհում են, երբ չեն ընդգրկվում կազմում, բայց հնարավոր չէ ամեն հանդիպմանը դուրս գալ խաղադաշտ։ Իհարկե, նրանք կարող են խաղալ, բայց առանց…
ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը
Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ կայքը։ Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո…
ՖԻՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել
ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել: Հայտնենք, որ նա սոցկայքերում գրառում էր կատարել ու կոչ արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ մեծերից մինչև փոքր: «Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր նա: Այս…










