fbpx
Սպորտ

Ֆուտբոլիստները մեքենաներ չեն. Գվարդիոլան քննադատել է ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի մշակած օրացույցը

Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է ֆուտբոլային իշխանություններին, քանի որ նրանք ծանրաբեռնել են օրացույցը:

Մարզիչը նշել է, որ ֆուտբոլիստները մարդիկ են, այլ ոչ թե մեքենաներ

«Գիտեմ, որ նրանցից ոմանք դժգոհում են, երբ չեն ընդգրկվում կազմում, բայց հնարավոր չէ ամեն հանդիպմանը դուրս գալ խաղադաշտ։ Իհարկե, նրանք կարող են խաղալ, բայց առանց հանգստի հնարավոր չէ։

ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն սպանում են ֆուտբոլիստներին, քանի որ օրացույցը չափազանց ծանրաբեռնված է։ Մրցաշրջանի մեկնարկից ոչ մի ազատ շաբաթ չենք ունեցել։ Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող ֆիզիկապես և հոգեբանորեն դիմանալ այս տեմպին»,-ասել է Գվարդիոլան:

Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ