Ուժեղ երկրաշարժ
Թուրքիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զոնգուլդակ քաղաքից 154 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նորից ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում
Հունաստանի Կրետե կղզում հերթական ուժեղ երկրաշարժն է գրանցվել, բայց այս անգամ արդեն 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են պատասխանատու գերատեսչությունից։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքի մոտակայքում՝ շուրջ 2 կիլոմետր խորությամբ։ Զոհերի, տուժածների ու ավերածությունների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշենք, որ ավելի վաղ Կրետեում գրանցվել է 5,9 մագնիտուդանոց երկրաշարժ, որը…


