Ուկրաինայի խորհրդարան

  • Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը

    Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը

    Ուկրաինայի խորհրդարանն օգոստոսի 21-ին վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագիրը։ Հռոմի ստատուտին երկիրը միացել էր դեռևս 2000-ի հունվարին, սակայն չէր վավերացրել փաստաթուղթը։ Հռոմի ստատուտի վավերացումը, որը նաև Եվրամիության անդամակցության գլխավոր պահանջներից է, կօգնի «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների հանցագործությունները հետապնդելու հարցում», – ասել է Ուկրաինայի նախագահի օգնական Իրինա Մուդրան։