Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը

Ամենադիտվածներ

Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Հռոմի ստատուտը

Ուկրաինայի խորհրդարանն օգոստոսի 21-ին վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագիրը։

Հռոմի ստատուտին երկիրը միացել էր դեռևս 2000-ի հունվարին, սակայն չէր վավերացրել փաստաթուղթը։

Հռոմի ստատուտի վավերացումը, որը նաև Եվրամիության անդամակցության գլխավոր պահանջներից է, կօգնի «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների հանցագործությունները հետապնդելու հարցում», – ասել է Ուկրաինայի նախագահի օգնական Իրինա Մուդրան։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ