Ուկրաինայի կառավարություն
Հրաժարականներ Ուկրաինայի կառավարության կազմում
Ուկրաինայի երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ հրաժարական են տվել։ Հրաժարական են տվել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Հրաժարականները տեղի են ունեցել Ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրիլետսի պաշտոնից հեռանալուց ժամեր անց։ Նախագահ Վլադիմիր…
Մերի Հակոբյանը` Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար
Ուկրաինայի կառավարությունը երկրի ներքին գործերի փոխնախարար է նշանակել 37-ամյա Մերի Հակոբյանին, որը նախկինում ղեկավարում էր ՆԳՆ-ի միջազգային համագործակցության դեպարտամենտը: Այս մասին օգոստոսի 4-ին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Կառավարությունը Մերի Անդրանիկի Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար»,- Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել ուկրաինացի խորհրդարանականը։
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Օգոստոսի 2-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք AnalitikaUA.net կայքէջից։ «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային…



