ուկրաինա
Ուկրաինայում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների մոտ 40 տոկոսը
Ուկրաինայում լրջորեն վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների մոտ 40 տոկոսը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն: Նա հավելել է, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի հովարային անջատումներ կլինեն ոչ ավելի, քան 4 ժամ անընդմեջ, բայց ցրտելուց հետո դրանք կարող են ավելի երկար դառնալ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն երկրի բնակիչներին կոչ…
Զելենսկին Ղազախստանում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլյովսկուն։ Այս մասին նշվել է պետության ղեկավարի գրասենյակի կայքում տեղադրված համապատասխան հրամանագրում։ Ղազախստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության նոր ղեկավարը դեռ չի հաստատվել, առայժմ նշանակված է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար։ Օգոստոսին Վրուբլյովսկին կոչ էր արել սպանել ռուսներին։ Նա բացատրել էր, որ այդ կերպ կարելի է օգնել ուկրաինացիների հաջորդ…
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էլեկտրակայաններին
Ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները՝ հարվածներ հասցնելով Կիևին և այլ խոշոր քաղաքներին: Նախագահի օգնական Կիրիլո Տիմոշենկոն հայտնել է, որ Կիևում երեք պայթյուն է տեղի ունեցել: Կենտրոնական Դնեպրում երկու օբյեկտ լուրջ վնաս է հասցվել, Ժիտոմիրում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել: Վերջին հարձակումները տեղի են ունեցել Կիևի «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի հարվածից 24 ժամ անց։…
Այսօր Կիևի կենտրոնում տեղի է ունեցել 4 պայթյուն. քաղաքապետ
Այսօր առավոտյան Կիևի կենտրոնում տեղի է ունեցել 4 պայթյուն։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ դրանղիղ երկուսը տեղի են ունեցել Շևչենկոյի շրջանում: Telegram-ի իր ալիքում ավելի վաղ Կլիչկոն արդեն հայտնել էր քաղաքի կենտրոնում երկու պայթյունի մասին։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հաղորդում են «Ուկրեներգո» էներգետիկ ընկերության շենքի վրա ծխի հսկա ամպերի…
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին
ՌԴ-ում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։ Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում…
ԵԽԽՎ-ն Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական ռեժիմ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի Դաշնությունը որակվել է որպես «ահաբեկչական ռեժիմ»: Այդ մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանում «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Մարինա Բարդինան: «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության արգեսիայի հետագա էսկալացիան» վերնագրով բանաձևի օգտին քվեարկել են ԵԽԽՎ-ի 90 պատգամավորներ: Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան պետք…
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել․ Հունանյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցված հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:
229 օրն է մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է խաղաղ բնակչության դեմ պատերազմ վարելու համար: «Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրն է, 229 օր մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից, ոչնչացնել մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են: Սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում են Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում: Ուկրաինայի նախագահը նաև հորդորել…
Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում թիրախներին հասցված զանգվածային հարվածները
ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ՌԴ գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ այսօր առավոտյան մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահն այդպիսով հաստատել է հոկտեմբերի 10-ին ուկրաինական օբյեկտների դեմ զանգվածային հարվածները, միաժամանակ զգուշացրել է, որ Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի…
Մի քանի արտիստների երգեր արգելվել են ռուսական ռադիոկայաններում
Ռուսաստանում ռադիոկայանների եթերից հանվել են Ուկրաինային հրապարակայնորեն աջակցած կատարողների ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այժմ ռուսները տեղական ռադիոյով, չեն լսի Ալլա Պուգաչովայի երգերը, որն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից անմիջապես հետո մեկնել է Իսրայել և դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը։ Մոսկվայի ռադիոկայաններից մեկի խմբագիրը, ով ցանկացել է…
ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային հրթիռներ մատակարարել Ղրիմի վրա հարձակման համար
Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին մատակարարել հրթիռներ, որոնք, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն Ղրիմի տարածքում հարվածների համար։ Այս մասին հայտնի է դարձել The Wall Street Journal-ին (WSJ): Նշվում է, որ ուկրաինական կողմը խնդրել է հեռահար սպառազինություն, այդ թվում՝ ATACMS (Army Tactical Missile System) հրթիռներ։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը հրաժարվել է այդ զենքերը Կիեւին մատակարարել։ «Այդ զենքը…
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 350 մլրդ դոլարի հատկացումը
ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինայի վերականգնման համար 350 միլիարդ դոլարի հատկացումը։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի 45-րդ ընտրատարածքի Հանրապետական կուսակցության ղեկավար Բորիս Պինկուսը։ «Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ Սենատը հաստատեց 350 միլիարդ դոլար Ուկրաինայի վերականգնման համար: Եվ սա դեռ սկիզբն է: Ավելին, Մարշալի պլանը, որը մշակվելու է, ներառում է բոլոր եվրոպական երկրների ակտիվ մասնակցությունը»,…
Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիևին տարածքների հարցում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։ Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, և կշարունակի աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու իր տարածքի նկատմամբ…
Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին
Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին։ «Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Պետք է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը։ Հարավային Կորեայի կառավարությունը չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բռնակցումը Ռուսաստանի կողմից»,-ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունից
«Միջազգային ճգնաժամային խումբ» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի վերաբերյալ: Զեկույցում նշվում են այն պատճառները, որոնք նպաստել են լարվածության սրմանը: Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից, որը շեղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուշադրությունը Արցախի հարցից: Միևնույն ժամանակ, Բաքուն օգտագործում է…