ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային հրթիռներ մատակարարել Ղրիմի վրա հարձակման համար

Ամենադիտվածներ

amn banak

Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին մատակարարել հրթիռներ, որոնք, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն Ղրիմի տարածքում հարվածների համար։ Այս մասին հայտնի է դարձել The Wall Street Journal-ին (WSJ):

Նշվում է, որ ուկրաինական կողմը խնդրել է հեռահար սպառազինություն, այդ թվում՝ ATACMS (Army Tactical Missile System) հրթիռներ։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը հրաժարվել է այդ զենքերը Կիեւին մատակարարել։ «Այդ զենքը նրանց չտրամադրելու պատճառն այն է, որ մենք համաձայն չենք Ղրիմի վրա հարձակվել», – WSJ-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրը:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ