Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Արևմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավման հարցում: Ռեյկյավիկում կայացած Հյուսիսային խորհրդի գագաթնաժողովի ժամանակ նախագահը նշել է, որ միջազգային հանրության արձագանքը բավականաչափ ուժեղ չէ: Պենտագոնի տվյալներով, Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 10,000 զինծառայող: Նրանցից մի մասն արդեն տեղակայված է ուկրաինական սահմանի մոտ գտնվող Կուրսկի շրջանում: ՆԱՏՕ-ն նույնպես…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ներկայումս անհնար է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին , քանի որ երկիրը պատերազմի մեջ է։ Այս մասին նա ասել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարևոր է հասկանալ, որ պատերազմում գտնվող երկիրը, իհարկե, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սա գիտեն բոլորը, և այս հարցում տարաձայնություններ չկան»,- ասել է Շոլցը։ Ուկրաինային ՆԱՏՕ-ի…
ԱՄՆ կառավարությունը 20 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ որպես «Մեծ յոթնյակի» վարկի մի մաս, որը տրամադրվել է Կիևի ռեժիմին արտասահմանում ռուսական սառեցված ակտիվների միջոցներից։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։ «Մենք 99 տոկոսով պատրաստ ենք դա անել, մի քանի փոքր բան է մնացել կարգավորել այս հարցում։ Մեզ համար ավելի կարևոր բան…
Եվրախորհրդարանը երեքշաբթի ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկ տրամադրելու բեկումնային նախաձեռնությունը՝ օգտագործելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվները՝ վճարումներն ապահովելու համար, հայտնում է Euronews-ը։ Ստրասբուրգում այս ծրագիրը ստացել է 518 կողմ, 56 դեմ, իսկ 61 եվրապատգամավորներ ձեռնպահ են մնացել։ «Այս քվեարկությամբ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկում, որ օգտագործում ենք ռուսական սառեցված…
Ամերիկան ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ այսօր ժամանելով Կիև։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։ Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։ «Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա թե՛ դեմոկրատ, թե՛…
Ռուս զինվորականները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ևս մեկ ալիք են արձակել ամբողջ Ուկրաինայի տարածքի վրա, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Ըստ հաղորդումների՝ հարվածներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքին: Ռուսական հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուս պաշտոնյաները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոշոր հարվածի մասին, որը, ըստ երևույթին, թիրախավորել է արդյունաբերական պարկը, որտեղ…
Առջևում ծանր ձմեռ է, պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, մինչև որ նա հաղթի և արդար խաղաղություն հաստատվի. այս մասին Բեռլինում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղ և առավել քան երբևէ համախմբված մնալ: «Մենք ջանք չեն խնայում՝ ապահովելու Ուկրաինայի գերայությունն ու Պուտինի ձախողումը: Առջևում դժվար ձմեռ է, չենք…
Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան ևս 1,4 միլիարդ եվրոյի (1,5 միլիարդ դոլար) ռազմական օգնություն կտամադրեն Ուկրաինային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ըստ Շոլցի՝ այս օգնության շրջանակներում Ուկրաինային կփոխանցվեն լրացուցիչ IRIS-T և Skynex հակաօդային պաշտպանության համակարգեր, Gepard հակաօդային պաշտպանության տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր, զրահատեխնիկա, մարտական անօդաչու թռչող…
Ուկրաինական ուժերը այս գիշեր հարվածել են Կրասնոդարում տեղակայված ռուսական անօդաչու թռչող սարքերի պահեստին, Կիևի պնդմամբ՝ այնտեղ շուրջ 400 դրոններ էին պահվում։ Տուժածների մասին չի հաղորդվել։ Ականատեսները պայթյուններ են լսել։ Ռուսական կողմը հաստատում է՝ ուկրաինական ուժերը գրոհել են, բայց պնդում է՝ մասշտաբային հարձակումը կասեցրել են, ենթակառուցվածքները չեն վնասվել։
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու շուրջ, որը գոյացել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Այս մասին X-ում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակը։ «Ֆինանսական օգնությունն ուղղված է անհապաղ բավարարելու Ուկրաինայի հրատապ ֆինանսական կարիքները, որոնք ավելացել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի աճի պատճառով»,…
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն X սոցցանցում գրել է, որ Mirage 2000-5 կործանիչների տրամադրումը Ուկրաինային նախատեսված է 2025 թվականի առաջին եռամսյակում։ Ուկրաինացի օդաչուների և մեխանիկների նախապատրաստումը շարունակվում է, նշել է Լըկորնյուն:
Սլովակիայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, երկկողմ բանակցություններ է վարել Սլովակիայի իր գործընկեր Յուրայ Բլանարի հետ, որոնց ընթացքում հայտնի է դարձել, որ երկիրը 500 հազար եվրո կտրամադրի Ուկրաինայի էներգետիկ կարիքների համար։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինա-սլովակյան օրակարգի առանցքային հարցեր, մասնավորապես, Ուկրաինային հետագա…
Ուկրաինայում և Մոլդովայի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Ֆելիքս Բաումանը հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ծրագրում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայում վնասված օբյեկտների վերականգնման ծրագրերին։ «Մեր համագործակցության կարևոր կետը մնում է «Վաղ վերականգնման» ծրագրերը, որոնց շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ հատկացնել Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի…
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ իր պաշտոնում կձգտի կատարել Դաշինքի կողմից Ուկրաինային տրված պարտավորությունները, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ուղու անշրջելիության մասին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ռյուտեն իր հետագա աշխատանքի համար թվարկել է երեք հիմնական առաջնահերթություն՝ նշելով, որ դրանցից մեկը կլինի ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը և այն ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ «Որովհետև Եվրոպայում չի կարող…
Լիտվան Ուկրաինային է հանձնել ռազմական օգնության նոր խմբաքանակ, տեղեկացվել է Լիտվայի ՊՆ Х սոցցանցի միկրոբլոգում։ Հաղորդման համաձայն՝ ռազմական օգնության նոր փաթեթում կան սարքավորումներ լոգիստիկայի համար, զինամթերքներ, նոութբուքեր եւ այլն։ «Մեր աջակցությունը անսասան է, մեր վճռականությունը՝ հստակ. Ուկրաինան կհաղթի, որովհետեւ ազատությունը միշտ հաղթում է։ Միասին, մինչ հաղթանակ»,- նշված է Լիտվայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։