ուղեվորներ
Խոշոր ավտովթար Ադանայում. կան զոհեր
Թուրքական Ադանա նահանգում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Կողաշրջվել է տասնյակ մարդկանց տեղափոխող ավտոբուս։ Պատահարի հետևանքով առնվազն երկու մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Ավտոբուսի բոլոր ուղևորները, ըստ նախնական տվյալների, եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանցից 23-ը տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։ Պատահարի պատճառների մասին վարկածներ առայժմ չեն հրապարակվում։
Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի
Պակիստանի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնում է Geo TV-ն: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի Մաքրանա ավտոճանապարհի վրա: Անհայտ անձինք կանգնեցրել են ավտոբուսը և պահանջել որոշ ուղևորների փաստաթղթերը, այնուհետև գնդակահարել նրանց: Միջադեպի պատճառներն անհայտ են:
Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները
Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը։ Այն այս տարվա համար կազմել է TripAdvisor ագրեգատորը` օգտատերերի գնահատումների հիման վրա: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը և Թայվանի EVA Air-ը: Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, և Ճապոնիայի Japan Airlines-ը: Թոփ-10-ում են նաև ԱՄՆ-ի Southwest…
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը լավագույններից է ճանաչվել աշխարհում
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն արդեն 6-րդ տարին է` հայտնվում է Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների շարքում: «Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝լավագույն օդանավակայանները հայտարարվել են Լոնդոնում Skytrax World Airport Awards 2019-ի ժամանակ: Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակը կազմվել է ըստ ուղևորների հարցումների։ 2019 թվականին Արևելյան Եվրոպայի լավագույններն են ճանաչվել Թբիլիսիի, Բուդապեշտի, Տալինի, Կիևի, Բորիսպոլի, Բուխարեստի, Բելգրադի, Ռիգայի,…




