ուռուցքաբանություն

  • Մարիանո Բարբասիդի թիմը եռակի թերապիայի բեկումնային հայտնագործություն է ներկայացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ

    Մարիանո Բարբասիդի թիմը եռակի թերապիայի բեկումնային հայտնագործություն է ներկայացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ

    Իսպանիայի Ուռուցքաբանական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNIO) դոկտոր Մարիանո Բարբասիդի գլխավորած հետազոտական թիմը զգալի բեկում է արձանագրել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման գործում։ Նրանց նոր եռակի դեղորայքային թերապիան ամբողջությամբ վերացրել է ագրեսիվ ուռուցքները մկների մոդելներում՝ նոր հույսեր ներշնչելով քաղցկեղի ամենամահացու ձևերից մեկի դեմ պայքարում։

  • Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր քրտնարտադրությունը

    Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր քրտնարտադրությունը

    Բարձր քրտնարտադրությունը կարող է վկայել ուռուցքաբանության և վարակիչ հիվանդության զարգացման մասին, Մոսկվա 24 պարբերականին ասել է բժիշկ, էնդոկրինոլոգ եւ սրտաբան Տատյանա Ռոմանենկոն։ Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմում կա մոտ երկուսից չորս միլիոն քրտինքի խցուկ, ինչի շնորհիվ օրգանիզմը փրկվում է գերտաքացումից։ Մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը բախվում է ամբողջ մարմնում ավելացած քրտինքի հետ: Եթե ​​դա տեղի…

  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները. ԱՆ

    Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները. ԱՆ

    ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն…

  • Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով

    Ուռուցքաբանության կենտրոնի նախկին բուժաշխատողը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնման պահանջով

    ՀՀ առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակոաբդոմինալ բաժանմունքի նախկին վարիչ Գագիկ Համբարձումյանը դատական հայց է ներկայացրել բուժհաստատության դեմ: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Նախկին բուժաշխատողը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ղեկավարի հրամանը, իրեն վերականգնել աշխատանքի և բռնագանձել պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձը: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է հոկտեմբերի…

  • Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում

    Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում

    Օրերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ է իրականացրել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան։ Բժշկին հնարավոր էր հանդիպել միայն այն ժամանակ, երբ մի վիրահատությունն ավարտած` պատրաստվում էր հաջորդին. էկրանի առջև ներկայանալի տեսքի համար միայն հասցնում էին սպիտակ խալաթ հագցնել։ Շատ հոգնած էր, բայց ասաց` շատ ուրախ է, որ այստեղ է և օգնում է հայ գործընկերներին.…

  • Տհաճ միջադեպ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

    Տհաճ միջադեպ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

    ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Հոկտեմբերի 4-ին նրա որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար: Նա ներխուժել…

  • Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

    Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

    Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. 1. Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: Պետք է նշել նաև, որ նշված…

  • Առողջապահության նախարարությանը վերադարձվեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները

    Առողջապահության նախարարությանը վերադարձվեցին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները

    Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ…

  • PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրարգրերը Հայաստանում

    PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրարգրերը Հայաստանում

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին: Հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը: «Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում`մեր շուրջը համախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք գրանցված նվաճումներ և…

  • Մի շարք հեղինակավոր բժիշկներ այցելել են «Մեգերյան կարպետ»

    Մի շարք հեղինակավոր բժիշկներ այցելել են «Մեգերյան կարպետ»

    Ավելի քան 40 երկրներից ժամանած բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկներ, ովքեր մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, երեկ այցելեցին «Մեգերյան կարպետ» ընկերություն: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց շրջայց գորգերի թանգարանում: Հյուրերը ծանոթացան հայկական գորգերի ստեղծման պատմությանը, ականատես եղան դրանց գործելու ընթացքին, ինչպես նաև՝ հայկական ավանդական լավաշի թխման պրոցեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, միջոցառմանը հյուրերին ողջունեցին ՀՀ…

  • Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

    Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Առողջապանության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության…