ուսումնամարզական հավաք
Արարատի 23 ֆուտբոլիստներ մեկնել են Դուբայ
Հունվարի 29-ին Երևանի «Արարատի» պատվիրակությունը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ ուսոմնամարզական հավաք կանցկացնի մինչև փետրվարի 12-ը: Այս մասին հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։ Թիմի կազմում հավաքին մեկնել են 23 ֆուտբոլիստներ. Դարպասապահներ Վսեվոլոդ Երմակով Գրիգոր Մելիքսեթյան Պողոս Այվազյան Պաշտպաններ Հրայր Մկոյան Իվան Սպիչկա Մարկո Պրլևիչ Քրիստիան Խիմենես Խուան Բրավո Ժիրայր Մարգարյան Արթուր Դանիելյան Արտակ…
Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբը հաղթել է Վեստ Արմենիային
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է ունեցել ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» հետ և պարտություն կրել 3:4 հաշվով։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երևանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, որը…
Փյունիկը հաղթանակ տարավ շվեդական թիմի նկատմամբ
Թուրքական Բելեկում անցկացնում է իր երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում երևանյան «Փյունիկը» Ակումբը այսօր մրցեց շվեդական «ԱՖԱ Էսկիլստունա» ակումբի հետ: Հանդիպումը ավարտվեց հայկական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Դենիս Մահմուդովը, Արտակ Եդիգարյանը և Մարկու Քրիստին: Նշենք, որ նախորդ խաղում «Փյունիկը» մրցեց բելառուսական «Գորոդեա» ակումբի հետ և պարտվեց՝ 0:2 հաշվով:
Ալաշկերտը ղազապական թիմի դեմ խաղը ոչ-ոքի է ավարտել
«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Ղազախական «Օրդաբասիի» հետ հանդիպումն անցել է մարտական պայքարում և ավարտվել 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում «Ալաշկերտին» հաշվի մեջ առաջ է մղել Ալեքսանդր Գլիշիչը, իսկ երկրորդում մրցակիցը կարողացել է խփել պատասխան գոլը:
Հայաստանի առաջատար ծանրորդները Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Հունվարի 13-ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքն են սկսել Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև…
Ըմբիշները վերջին հավաքն են անցկացնում Բուդապեշտ մեկնելուց առաջ. Մ-23 ԱԱ
Հայ ըմբիշները շարունակում են նախապատրաստվել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը։ Հոկտեմբերի 18-ից ըմբիշներն «Օլիմպավանում» անցկացնում են հավաք, որից հետո կմեկնեն մրցավայր։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ),…
Սևան ՖԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
«Սևան» Ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 9-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք` Թբիլիսիում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Ուսումնամարզական հավաքի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին, «Սևան» ՖԱ-ն ընկերական հանդիպում կանցկացնի վրացական «Շավերդենի» ՖԱ-ի հետ: Առաջին խմբի առաջնության 10 տուրերից հետո «Սևանը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր:
Հայաստանի Մ19 հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 9-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի վերջին օրը՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ին, Մ-19 հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան» թիմի հետ։ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մազարյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արման Ներսիսյան (ԲԿՄԱ) Հարություն Մելքոնյան (ԲԿՄԱ) Լևոն Կարապետյան (ՖԱ Շիրակ) Պաշտպաններ Կարեն Մուրադյան…
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի բռնցքամարդի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները օգոստոսի 26-ից կսկսեն նախապատրաստական 2-րդ փուլը՝ 10-օրյա հավաք անցկացնելով Օլիմպավանում: Երևանյան հավաքի ընթացքում կներկայացնենք աշխարհի առաջնությանը մասնակցող՝ Հայաստանի հավաքականի կազմը»:
Ռաջա Նայնգոլանը հետևել է Իկարդիի օրինակին
«Ինտեր»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը լքել է թիմի՝ Շվեյցարիայում ընթացող ուսումնամարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ բելգիացին որոշել է նոր մրցաշրջանին պատրաստվել առանձին: Նշենք նաև, որ Մաուրո Իկարդին նույնպես լքել էր թիմի մարզական հավաքը: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարի:
«Մոգական տղան». Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոր մրցաշրջանին ընդառաջ լոնդոնի «Արսենալը» ուսումնամարզական հավաքների է մեկնել ԱՄՆ։ Մարզումներից մեկից հետո թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միևնույն լուսանկարն են հրապարակել իրենց թվիթերյան էջերում, որում պատկերված են հենց երկուսով։ «Մոգական տղան». ահա այսպես է վերնագրել գաբոնցի հարձակվողը այդ լուսանկարը, ի նկատի ունենալով Մխիթարյանին։ Մխիթարյանն իր հերթին…
Արսենալը հիասթափված է Կոսելնիի գործողություններից
Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին չի ցանկացել թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքների: Լոնդոնյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ասված է. «Մենք շատ հիասթափված ենք Լորանի գործողություններից, որոնք հակասում են մեր հստակ կանոններին։ Մենք հույս ունենք լուծել այս հարցը և առաջիկայում մեկնաբանություններ չենք ներկայացնի»: Կոսելնիի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2020-ի…
Լոս Անջելե՛ս, մենք գալիս ենք․ Մխիթարյանն ու թիմակիցները մեկնեցին ԱՄՆ
«Արսենալը» նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս ուսումնամարզական հավաք է անկցանելու ԱՄՆ-ում: Մխիթարյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել թիմակիցների ու մարզչական շտաբի հետ, որը վերնագրել է. «Լոս Անջելե՛ս, մենք գալիս ենք»: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2421313474596008













