Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։
Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է ունեցել ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» հետ և պարտություն կրել 3:4 հաշվով։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երևանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, որը թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է մի շարք մարզումներ անցկացնել:
«Օնտուստիկ»-«Վեստ Արմենիա» հանդիպման առաջին խաղակեսից հետո հայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում «Ակադեմիա Օնտուստիկի» գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը՝ ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ:
«Վեստ Արմենիային» երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։ «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։

