Ուսումնառություն
Կայացել է «Պետության ռազմական անվտանգություն» դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը
Երեկ՝ հուլիսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը՝ դասընթացի ուսումնառողների, ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ: Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները Անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական…
Վրաստանի ԲՈւՀ-երում ուսումնառությունը կշարունակվի հեռավար ռեժիմով
Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի, հայտնում է Aliq.ge-ն։ Նախարարի խոսքով՝ վարակի հետ համակերպվելու գործընթացից ելնելով, ԲՈւՀ-երի և միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում: Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը բոլոր հաստատություններում հեռավար մեթոդով կշարունակվի:


