Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի, հայտնում է Aliq.ge-ն։
Նախարարի խոսքով՝ վարակի հետ համակերպվելու գործընթացից ելնելով, ԲՈւՀ-երի և միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:
Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը բոլոր հաստատություններում հեռավար մեթոդով կշարունակվի:
