ուսում
Պատահական չէ՝ պատերազմում ամենալավը կռվում էին այն սպաները, որոնք ունեն կրթություն․ Դավիթ Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Պատահական չէ, որ պատերազմում ամենալավը կռվում էին այն սպաները, որոնք ունեն կրթություն»․ Դավիթ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից խոսել է նախապատերազմյան խնդիրներից https://www.facebook.com/azatutyun/videos/5009227172483521 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Ուղեցույց՝ COVID-19-ի պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման համար
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը…
Նախարարը աշակերտներին և ուսանողներին կոչ է արել ինքնամեկուսանալ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում…
Փոփոխություններ դպրոցների ֆինանսավորման կարգում․ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։ Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։ Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում…
Առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Օրինախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: Նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի…
ՄԱԿ-ը Եվրոպային կոչ է արել բարելավել ուսման հնարավորությունները միգրանտների համար
Եվրոպայի երկրներում միգրանտների և փախստականների երեխաների ուսում ստանալու հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, նշված է Ժնևում չորեքշաբթի ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության (ՓԳՀՎ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ հայտարարությունում։ Նրանք կոչ են արել եվրոպական երկրներին ավելացնել ռեսուրսները և գործնական աջակցությունն իրենց դպրոցական համակարգերի համար՝…






