fbpx
Աշխարհ

22:30 11/9/2019

ՄԱԿ-ը Եվրոպային կոչ է արել բարելավել ուսման հնարավորությունները միգրանտների համար

Եվրոպայի երկրներում միգրանտների և փախստականների երեխաների ուսում ստանալու հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, նշված է Ժնևում չորեքշաբթի ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության (ՓԳՀՎ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ հայտարարությունում։

Նրանք կոչ են արել եվրոպական երկրներին ավելացնել ռեսուրսները և գործնական աջակցությունն իրենց դպրոցական համակարգերի համար՝ ապահովելով, որ փախստականների, ապաստան խնդրողների և միգրանտների բոլոր երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ և ստանան այն։

Ներկայում Եվրոպայի սահմաններից դուրս ծնված երեխաներն ու դեռահասները երկու անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն դպրոցում ուսուցումն ավարտելու համար, քան նրանց եվրոպացի հասակակիցները, փաստում են ՓԳՀՎ-ն, ՄՄԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը։ Հիմնական դժվարություններից են ֆինանսական միջոցների անբավարարությունը, դպրոցներում տեղերի կամ պատրաստված ուսուցիչների պակասը, լեզվական պատնեշները, հոգեբանական աջակցության բացակայությունը։ Միևնույն ժամանակ, շատ դժվարություններ ունեն հատկապես 3-5 տարեկան երեխաներն ու 15 և ավելի տարիքի դեռահասները, քանի որ հաճախ նրանց վրա չի տարածվում ազգային օրենսդրությունը պարտադիր միջնակարգ կրթության մասին։

«Փախստականների երեխաների համար կրթությունը կեսնականորեն կարևոր նշանակություն ունի»,- ասել է ՓԳՀՎ եվրոպական գրասենյակի տնօրեն Պասկալ Մորոն։

«Որակյալ կրթությունը, բարձրացնում է կենսական հնարավորությունները, հեշտացնում ինտեգրումը, շահավետ ճանապարհ բացում ե՛ւ ուսում ստացողի, ե՛ւ հասարակության համար»,-նշել է Մորոն։

Նրա խոսքով՝ միջոցների ներդնումը ուսուցման մեջ լավագույն ներդրումներից մեկն է պետությունների համար։

ՓԳՀՎ-ն ՄՄԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը կարծում են, որ Եվրոպայի երկրները պետք է ընդլայնեն փախստականների և միգրանտների երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները վաղ տարիքում և աջակցեն, որպեսզի նրանք ստանան լիակատար միջնակարգ կրություն և պրոֆեսիոնալ մասնագիտացում։

Վերեվ