Չայկովսկի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին: Հոբելյանական համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր…
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն: Նվագախմբից հայտնում են, որ ղեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները: Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի,…
Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա«Պայծառակերպված գիշեր» խորագրով համերգով: Փոխանցում է 168.am-ը: Համերգային երեկոյին նվագախումբը ելույթ կունենա ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավորդիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր) և Թերեզա Ոսկանյանը(երգեհոն): Համերգի ընթացքում կներկայացվեն Առնոլդ Շյոնբերգի «Պայծառակերպվածգիշեր», Յ. Ս. Բախի Դաշնամուրի կոնցերտ ռե մինոր, Գ. Ֆ. Հենդելի Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Առնոլդ Շյոնբերգը ստեղծել է «Պայծառակերպված գիշեր»-ը 1899 թվականին: Այն ստեղծվել է ընդամենը երեք շաբաթում և կոմպոզիտորի վաղ շրջանի ամենակարևոր ստեղծագործությունն է: Շյոնբերգը ոգեշնչվել է Ռիխարդ Դեմելի համանուն պոեմից: Պոեմի հերոսները…