Չավուշօղլու

  • Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: «Նախարարները ամանորյա շնորհավորանքներ են փոխանակել և քննարկել են 2023 թ. արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ծրագրերը, ներառյալ՝ սիրիական կարգավորմանն ուղղված քայլերի հետագա համակարգումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան. Չավուշօղլու

    Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան. Չավուշօղլու

    Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, որ կարող է առհասարակ լինել երկու երկրի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նրա նշել է, որ ինչպես ցանկացած հարցում, Լաչինի միջանցքի հարցում ևս…

  • Չավուշօղլուն և Բլինքենը հեռխոսազրույց են ունեցել

    Չավուշօղլուն և Բլինքենը հեռխոսազրույց են ունեցել

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ. Չավուշօղլու

    Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ. Չավուշօղլու

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։ «Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ…

  • Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի։ «Նախարարները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում Բաքվի, Անկարայի և թյուրքալեզու մյուս երկրների գործակցության հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական միությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

  • Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

    Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը: «Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սևաստոպոլ քաղաքում ռազմական նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել…

  • Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

    Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։ «Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայում Դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց ժամկետների մասին այս պահին հստակություն չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած…

  • Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

    Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը: Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ: «Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն…

  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարությանը

    ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի հայտարարությանը

    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են և Պրահայի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ «Նոր զարգացումների…

  • Խաբկանք է, որ ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական բանակցություններն իրարից անկախ են. Չավուշօղլու

    Խաբկանք է, որ ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական բանակցություններն իրարից անկախ են. Չավուշօղլու

    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստան–Թուրքիա և Հայաստան Ադրբեջան հարաբարերությունների կարգավորման աշխատանքները միմյանցից անկախ չեն։ Թուրքական Tvnet–ի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե խաբկանք է, թե ոմանք մտածում են, թե հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններն իրարից անկախ են։

  • Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը. Փրայս

    Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը. Փրայս

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության աջակցությանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված…

  • Հայաստանի անկեղծ չլինելը ակնհայտ է բոլորին. Չավուշօղլու

    Հայաստանի անկեղծ չլինելը ակնհայտ է բոլորին. Չավուշօղլու

    Հարավային Կովկասում խաղաղության գրավականը խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացրել է «Անադոլու»-ն։ «Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ…

  • Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

    Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը վերաբերող հարցեր»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ։

  • Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

    Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին Անկարա նախատեսված աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև Մոսկվայի ու Կիևի բանակցությունների վերսկսման հեռանկարները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ նախարարները մտադիր են քննարկել նաև իրադրությունը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում,…

  • Չավուշօղլուն խոսել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ հանդիպման քննարկման թեմայից

    Չավուշօղլուն խոսել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ հանդիպման քննարկման թեմայից

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Sabah թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում: