չեխիա
Չեխիան, որն այս տարի նախագահում է ԵՄ-ում, հայտարարեց Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթի մասին համաձայնագրի մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն խոսել է ՌԴ-ի դեմ երեք փուլով պատժամիջոցների ներդման մասին։
Չեխիայի Հավիրով քաղաքում զանգվածային տոնախմբությունների ժամանակ շղթայական կարուսել է փլուզվել։ Տուժել է 17 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ոստիկանությունը հայտնել է, որ մարդիկ վիրավորվել են, երբ մեքենան բախվել է գետնին, սակայն շարունակել է պտտվել: «Նրանք վնասվածքներ են ստացել բազրիքին բախվելու պատճառով։ Մենք հետաքննում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մորավիա-Սիլեզյան ոստիկանության ներկայացուցիչը։…
Չեխիայի նախկին արտգործնախարար և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Յան Կավան մեկնաբանել է Մոսկվայի և Պրահայի միջև բախման հավանականությունը։ Այս մասին նա խոսել է Radio Universum-ի եթերում։ Կավանը գնահատել է Ռուսաստանի և Չեխիայի միջև հնարավոր պատերազմի վտանգը և նման գաղափարները ծիծաղելի է անվանել։ Նրա կարծիքով, Պրահայի համար վտանգ է ներկայացնում Կիև ռազմական օգնության հետագա ուղարկումը։…
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ԵՄ գործընկերների հետ օգոստոսի վերջին կքննարկի Ռուսաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզաների արգելքը։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ «ԵՄ բոլոր երկրների կողմից ռուսներին վիզաների տրամադրման ամբողջական դադարեցումը կարող է դառնալ ևս մեկ շատ արդյունավետ պատժամիջոց»,- նշել է արտաքին քաղաքականության վարչության պետը։
Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը…
2022թ․ հունիսի 7-9-ը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից: «Այցի շրջանակներում Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանին, որոնց ուղեկցում էր Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը,…
Բաժանման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտնվել են հանրության մեջ։ Նրանք մեկնել են Չեխիա՝ դիտելու ավագ որդու՝ Միլանի մրցումները բեյսբոլի մրցաշարում։ Այս մասին հայտնել է marca.com-ը։ «Նրանց ընկերական հարաբերություններն այժմ լավագույնը չեն, բայց նրանք շարունակում են շփվել հանուն երեխաների»,- հավելել է իսպանական EL PERIDICO թերթը:
Չեխիայում գրանցվել է պոքսվիրուսով վարակման առաջին դեպքը, որը ներառում է նաև կապիկի ծաղիկը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Վարակիչ հիվանդությունների բուժման հանրապետական միության նախագահ Պավել Դլոհին։ «Կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Չեխիայում»,- ասել է նա։ Այս ախտորոշմամբ հիվանդը գտնվում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Դլոհին այլ մանրամասներ չի հայտնել:
Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։ Երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին լրագրողներին ասել է, որ պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։
ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեսակապով հանդիպել է իր չեխ գորխընկեր Մարեկ Բենդայի հետ։ Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում։ Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆրանսիայի համանախագահը․ մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ «Որպես Հայաստան – Չեխիա բարեկամական խմբի ղեկավար առցանց…
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից․ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին ԱԺ նախագահը ներկայացրել…
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան հայտարարել է՝ երկրում կորոնավիրուսային սահմանափակումների վերացումների մասին։ Նշվում է, որ փետրվարի 9-ից վերացվելու է հանրային վայրեր, ինչպես նաև սպորտային ու մշակութային միջոցառումներ այցելելիս թեստավորման վկայական կամ էլ կորոնավիրուսը հաղթահարելու մասին տեղեկանք ցույց տալու պարտադրանքը։ Նա նշել է, որ փետրվարի 18-ից վերացվելու է աշխատավայրերում զանգվածային թեստավորման պահանջը։ Մինչ այս քովիդային սահմանափակումներից հրաժարվել…
Ս/թ դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում են գտնվել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Այս մասին հայտնել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի Facebook-ի էջը: «Աշխատանքային այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես…
Չեխիայում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է «Միասին» շարժումը, որի արդյունքում էլ վարչապետ է նշանակվել Պետր Ֆիալան։ Վերջինս հանդիպում է ունեցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ, ով համաձայնել է Կառավարություն ձևավորել Ֆիալայի ներկայացրած կազմով։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ Զեմանը նոր կառավարությունը կձևավորի դեկտեմբերի 17-ին։
Խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո՝ երկրի Կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշն ու ամբողջ Կառավարությունը հրաժարան են տվել։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Բաբիշի կառավարությունը շարունակելու է իրականացնել Կառավարության պարտականությունները՝ մինչև կձևավորվի նոր կառավարություն։ Հիշեցնենք, որ Ստորին պալատի ընտրությունների արդյունքում՝ Խորհրդարան էին անցել 5 քաղաքական ուժեր, որոնք էլ կազմել էին 2 լիբերալ կոալցիա, որից…