ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեսակապով հանդիպել է իր չեխ գորխընկեր Մարեկ Բենդայի հետ։
Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում։
- Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆրանսիայի համանախագահը․ մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ
«Որպես Հայաստան – Չեխիա բարեկամական խմբի ղեկավար առցանց հանդիպում ունեցաՉեխիայի Պատգամավորների պալատում իշխող «ODS» խմբակցության և Չեխիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի հետ։
Չեխ գործընկերոջս հետ հանդիպման առանցքում գլխավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, քննարկել ենք նաև հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցեր», – գրել է Հովհաննիսյանը։
