չվերթներ
Չեղարկվել են չվերթները Հալեպից և Շարմ էլ Շեյխից
Այսօր չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան չվերթները՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել եղանակային պայմանների պատճառով
ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին եղանակային պայմանների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 8000 չվերթ։
Երևան-Բաքու չվերթների պատմությունը. անվտանգությա՞ն, թե նոր մարտահրավերների մասին
Վերջին հինգ տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ։ Տեղեկությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ անդրադառնալով մեր գրավոր հարցմանը։ Ըստ նախարարության, այս չվերթները սկսել են իրականացվել 2020 թվականից՝ միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով։ Վերջին հայտնի չվերթը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին, որը պատվիրել էր միջազգային ընկերություն։ Այնուամենայնիվ,…
Առատ տեղումների պատճառներով Մոսկվայում տասնյակ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կրկին ձյան առատ տեղումներ են, որը թողնում է իր բացասական հետևանքները։ Այսպիսով, առատ տեղումների պատճառով արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է 30-ից ավել չվերթ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ընդհանուր ամենամեծ թվով չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են «Դոմոդեդովոյում» (16 չվերթ)։
Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, ինչի…
Հայաստան մուտք գործած FlyOne-ի տոմսերի գինը 39 եվրոյից է սկսվելու (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանում ակտիվանում է ավիաշուկան։ Այս պահին կա հայկական գրանցման 7 ընկերություն՝ Aircompany Armenia-ն, Armenia airways-ը, FlyOne Armenia-ն, Shirak Avia-ն, NovAir-ը, Armenian Helicopters-ը և Skyball-ը։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer-ի պատրաստած ռեպորտաժից։ Նշված ընկերությունների մի մասն արդեն իսկ իրականացնում է միջազգային չվերթներ կամ էլ պատրաստվում է իրականացնել։ Ընդ որում՝ հատկանշական է այն, որ շուկայում նոր խաղացողների…
Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները
Հուլիսի 31-ին Condor «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեջավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»: նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր…
Wizz Air ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ կիրականացնի
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթներ: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային ավիաընկերություններից: «Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կմեկնարկեն Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը
Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից «CONDOR AIRLINES»-ը մտնում է հայկական շուկա։ Զբոսշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ տարեկան 7 մլն․ ուղևոր թռչում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։ Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերնթերը կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։
Թուրքիային չի հաջողվել համոզել Ռուսաստանին վերանայել չվերթների չեղարկման որոշումը
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունային չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին վերանայել տալ թռիչքները չեղարկելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Ռուսական խոշորագույն «Aeroflot»…
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իսրայել չվերթները
Եվրոպական և ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթները: Մի շարք ավիաընկերություններ՝ British Airways-ը, Virgin Atlantic-ը և Iberia-ն չեղյալ են հայտարարել Թել Ավիվ չվերթները, «Մեր գործընկերների և հաճախորդների անվտանգությունը միշտ մեր գերխնդիրն է, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին»,- հայտարարել է British Airways-ը: Wizz Air-ը հայտնել է, որ հինգշաբթիից ուրբաթ հետաձգել է Աբու…
Ռուստանը վերսկսել է չվերթները Հայաստանի և Ադրբեջանի հետ
Այսօր Ռուսաստանը պաշտոնապես վերսկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, համապատասխան որոշման մասին ՌԴ կառավարությունը հայտնել է փետրվարի 3-ին: Երկու երկրների ավիաընկերությունները հնարավորություն են ստացել շաբաթական երկու չվերթ կատարել Մոսկվա – Բաքու և չորս Մոսկվա – Երեւան երթուղիներով: Անցյալ շաբաթ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել էր, որ փետրվարի 15-ից նախատեսում է սկսել շաբաթական չորս չվերթ…
ՌԴ-ից ինքնաթիռները կարող են Արցախ թռչել այս տարվա դեկտեմբերին․ РИА Новости
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը։ Ռուսաստանի Դաշնությունից առաջին չվերթները կարող են իրականացվել դեկտեմբերին և ինքնաթիռները կարող են արդեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ «Հիմա երկու կողմերն էլ՝ մեր և Ռուսաստանի , ջանքեր են գործադրում այն իրագործելու համար »,- ասել է զրուցակիցը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է…
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը ևս 3 երկրի հետ
РИА Новости գործակալությունը, հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին, հայտնում է, որ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը բացում է Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգ է ստորագրել, համաձայն որի` շաբաթական երկու անգամ Մոսկվայից կիրականացվեն թռիչքներ դեպի Բելգրադ, Կայո-Կոկո և Սանտա-Կլարու (Կուբա) ուղղություններով: Բացի այդ, նոյեմբերի 1-ից հնարավորություն կլինի թռչել Ճապոնիա. Մոսկվայից Տոկիո նախատեսված…
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։ Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի…













