պաշտոնակատար

  • Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

    Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:

  • Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը

    Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման…

  • ԲԴԽ-ում ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշներ գնահատող հոգեբանների

    ԲԴԽ-ում ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշներ գնահատող հոգեբանների

    Սեպտեմբերի 3-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների: ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց ԲԴԽ-ն հրապարակել է օգոստոսի 7-ին կայացած գրավոր քննության արդյունքները…

  • Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Չոբանյան

    Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Չոբանյան

    Օգոստոսի 1-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հայտնել է, որ իրենց նպատակն է, որ ՀՀ բոլոր բնակավայրերը միացված լինեն լայնաշերտ ինտերնետ կապին: «Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի զարգացումը, մեր առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն բարձր հավելյալ արժեք ապահովող ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով։ Այս ամիսների ընթացքում մենք ստեղծել ենք որոշակի ենթակառուցվածք, որպեսզի ռազմարդյունաբերության…

  • Հայաստանի հետ ԱՀԿ-ի աշխատանքներն այսուհետև առավել ինտենսիվ բնույթ կկրեն

    Հայաստանի հետ ԱՀԿ-ի աշխատանքներն այսուհետև առավել ինտենսիվ բնույթ կկրեն

    Հուլիսի 24-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները: ՀՀ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսով պայմանավորված առկա է միջին և…

  • Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

    Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

    Հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է,…

  • Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

    Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

    Հուլիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների: «Միաժամանակ նախարարի պաշտոնակատարի համապատասխան հրամաններով մի շարք ուսումնական հաստատություններում առաջիկա սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն մի քանի մասնագիտությունների նոր…

  • ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Նիկոլ Փաշինյան հանդիպել է Օլիվեր Վարհեին

    ԵՄ-ն Հայաստանի համար նախատեսում է խոշոր ներդրումային փաթեթ. Նիկոլ Փաշինյան հանդիպել է Օլիվեր Վարհեին

    Հուլիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մանրամասնությունները ներկայացնում ենք ստորև․ «Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը…

  • Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

    Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

    Հուլիսի 7-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղոդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում…

  • Ովքեր չեն կիսում Սևան ազգային պարկը կայացնելու տեսլականը, չեն կարող լինել մեզ հետ

    Ովքեր չեն կիսում Սևան ազգային պարկը կայացնելու տեսլականը, չեն կարող լինել մեզ հետ

    Հունիսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարույթյունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի մասնակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ՇՄ նախարարությունը տեղեկացնում է, որ նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, նախարարի պաշտոնակատարն իր դժգոհությունն է…

  • Պատվաստվել է Ռուստամ Բադասյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Պատվաստվել է Ռուստամ Բադասյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման իր առաջին դեղաչափը։ Այս մասին տեղեկանում ենք Բադասյանի Facebook-ի էջից, որտեղ նաև նաև լուսանկար է հրապարակել։ «Հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու», – գրել է Բադասյանը։ Պաշտոնյայի հրապարակած լուսանկարում երևում է, որ նա պատվաստվել է AstraZeneca-ով։

  • Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

    Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

    Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այնուհետեւ նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին: Հիշեցնենք, որ 80 տարի առաջ…

  • Վաղը գնալ ընտրական տեղամաս ու ընտրել․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վաղը գնալ ընտրական տեղամաս ու ընտրել․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որի ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից։ Նա խոսել է ընտրություններում քաղաքացիների մասնակցության կարևորությունից, ընտրությունների ընթացքում գործող կարգերից, ինչպես նաև նշել, որ աննախադեպ աշխատանք է իրականացվում ընտրական խախտումները կանխելու, բացահայտելու ուղղությամբ։ Փաշինյանը կոչ է արել բոլորին գնալ ընտրության։

  • Դումանյանը բարձր է գնահատել միասնական քննությունների ընթացքը

    Դումանյանը բարձր է գնահատել միասնական քննությունների ընթացքը

    Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ասաց, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկած միասնական քննություններն ընթացել են բավականին հանգիստ և առանց արտառոց դեպքերի: «Լավագույն գնահատականը կտամ, դեռևս անհանգստացնող լուր կամ արտառոց դեպքեր չեն եղել: Այս ընթացքում մեկնարկած միասնական քննությունները հանգիստ են ընթանում»,- նշեց Դումանյանը: ՀՀ-ում մինչ օրս քննություն անց…

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամների հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամների հետ

    Հունիսի 17-ին կառավարության շենքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ։ Կառավարության շենքում էին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը և արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։