Զինված Ուժեր

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:
Այնուհետեւ նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաեւ մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում: Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ