պաշտպանության բանակ

  • Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է շուրջ 1500 անգամ

    Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է շուրջ 1500 անգամ

    Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

  • Զորաշարժեր և վերախմբավորումներ Պաշտպանության բանակում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զորաշարժեր և վերախմբավորումներ Պաշտպանության բանակում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում,…

  • Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: Տեսանյութում ներկայացված են կադրեր՝ աննախադեպ ռազմավարական զորավարժությունից:  

  • ՀՀ ԶՈւ ներկայացուցիչն այցելել է Պաշտպանության բանակ

    ՀՀ ԶՈւ ներկայացուցիչն այցելել է Պաշտպանության բանակ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է…

  • ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ռազմավարական զորավարժության շրջանակում նախանշված խնդիրները

    ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ռազմավարական զորավարժության շրջանակում նախանշված խնդիրները

    Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ: Այս մասին տեղեկացնում են…

  • ՊԲ-ում մեկնարկած զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքների համալրում

    ՊԲ-ում մեկնարկած զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքների համալրում

    ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ: Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է…

  • ՊԲ-ում ռազմավարական զորավարժություններ են մեկնարկել

    ՊԲ-ում ռազմավարական զորավարժություններ են մեկնարկել

    Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները: Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:

  • Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ Արցախի ՊԲ

    Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ Արցախի ՊԲ

    Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնել են Արցախի…

  • Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատարին

    Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախում հանդիպել է ՊԲ հրամանատարին

    Պաշտպանության բանակից հայտնում են, որ Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2775283299170689&id=373037329395310

  • Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

    Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

    Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

  • Շտաբային մարզումներ պաշտպանության բանակում

    Շտաբային մարզումներ պաշտպանության բանակում

    Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև ՊԲ-ի վարչության սպայակազմի և միավորումների հրամկազմի ներգրավմամբ: Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաև անց են…

  • ՊԲ-ում մեկնարկել է 2019թ․ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

    ՊԲ-ում մեկնարկել է 2019թ․ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

    Օգոստոսի 19-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը…

  • Կարմիր խաչը բանակցում է սահմանը հատած զինվորին անհապաղ տեսակցելու համար

    Կարմիր խաչը բանակցում է սահմանը հատած զինվորին անհապաղ տեսակցելու համար

    Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ կապված: «Մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այս ուղղությամբ: Հանդիպում դեռ չկա: Բայց երկխոսության ուղղությունը դա է, որ հանդիպում լինի: Նման դեպքերում…

  • Կատարելագործվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները. գումարվել է ՊԲ խորհրդի նիստ

    Կատարելագործվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները. գումարվել է ՊԲ խորհրդի նիստ

    Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի բանակի ղեկավարն իր ներածական խոսքում նշել է,…