պաշտպանություն
Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ սննդամթերքով և պարագաներով
ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնք վերջին օրերին զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել են իրային պարագաներ և սննդամթերք: «Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով և որևէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Սակայն, եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված և…
ՊՆ-ն հորդորում է չտեսանկարահանել կամավորներին, զորահավաքի մասնակիցներին և այդ նյութերը չտեղադրել համացանցում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է հայկական լրատվական սոցցանցային տիրույթը և դուրս հանում բոլոր այն տվյալները, այդ թվում նաև աուդիովիզուալ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել…
Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են. ՊՆ խոսնակ
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: «Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի…
Պաշտպանության բանակը հայտնում է երեք զինծառայողի ողջ լինելու մասին
Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական…
Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ»։ https://www.facebook.com/arcrun/posts/3389164234452494
ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում հայտնում է. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25…
Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»: https://www.facebook.com/arcrun/posts/3388907207811530
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով: Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637: Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և…
Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք։ https://www.facebook.com/arcrun/posts/3388193571216227
Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Խոսնակը ներկայացնում է ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացման կադրերը: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3282407515128719
Հաղթելու ենք, քանի որ սա սուրբ հող է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում: «#Հաղթելուենք Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/arcrun/posts/3388076877894563
Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»։ https://www.facebook.com/arcrun/posts/3387995077902743
Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի…
Հարավային ուղղությամբ հակառակորդի լայնածավալ գրոհը կասեցվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան տեսանյութ է հրապարակել Facebook-ում: «Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է»,-ասվում է տեսանյութին կից գրառման մեջ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3280278822008255













