պաշտպանություն
Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրերը սուտ են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»: https://www.facebook.com/arcrun/posts/3386223761413208
Սուրեն Պապիկյանը հայտնել է, թե ինչպես կարող են քաղաքացիները օգնել բանակին
Տարածքային կառավարամն և ենթակառուցվածքների կառավարաման նախարարության նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասում է.. «Հարգելի՛ հայրենակիցներ, Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես. Եթե բնակվում եք ՀՀ մարզերից մեկում ու ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել, ապա դիմեք Ձեր մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես…
Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում, որովհետև երբ հանել են թեթև վիրավորներին, որոնք արդեն վերադարձել են շարք և շարունակում են ծառայությունը, մոտավորապես 100-120 թվի շրջակայքում են մեր վիրավորները: «Ծանր վիրավորների մասով տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել: Այն մարդկանց, որոնք լրացուցիչ և խորքային բժշկական…
Արայիկ Հարությունյանը և Դավիթ Տոնոյանը այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Դավիթ Տոնոյանը այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն, որպեսզի ծանոթանան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին: «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների…
Արցախի ՊՆ-ն հայտնում է 28 նոր զոհի մասին. հայտնի են անունները
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է, սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներ անունները: Աղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Կարեն Ազատի, ծնվ. 2000թ. Գասպարյան Վահե Սաշայի, ծնվ. 2000թ. Սարգսյան Սարգիս Արմենի, ծնվ. 2002թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Արամ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Հարությունյան Նարեկ Վոլոդյայի, ծնվ. 2001թ. Գևորգյան Աղասի Հակոբի, ծնվ.…
Գիշերը ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: Հպարտ և…
Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը տեղեկատվություն է հայտնում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, զոհերի և վիրավորների մասին: ««Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր»․ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյան»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3277283532307784
ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնում է Արցախ
ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հայտնում է, որ պաշտպանության նախարարության հրամանով ՊՆ ենթակայության տակ գտնվող ՀՅ Դաշնակցության կամավորական 1-ին վաշտը մեկնում է Արցախ։ Վերջինս նշեց, որ կամավորները քիչ հետո Երևանից կմեկնեն Արցախ՝ կատարելու իրենց առջև դրված պարտականությունները։ Նշենք, որ այս պահին Երևանի Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում շարունակվում է կամավորների հավաքագրումը:
Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել: «Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ…
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ հայ խաղաղապահներ հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը: «Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը: Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀ ՊՆ և ԱԳՆ նախարարությունների միջև տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է…
ՊՆ նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ…
Զորամասերից մեկում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 17-ին անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ըստ զորավարժության սցենարի՝ զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները, անցել հակահարձակման և գրավել կարևոր նշանակության բարձունքներ։ Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ներդաշնակ և համակարգված գործողություններով կատարել է առաջադրված…
Շոյգուն կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցությունը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում կքննարկի Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցությունը: Հայտնենք, որ սեպտեմբերի 14-ին Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրները երկու պետությունների տարածքներում ամենամսյա զորավարժություններ կանցկացնեն:













