Պատրաստություն
Փոթորիկների պատրաստության մարտահրավերները՝ 2025 թ․ թարմացում
2025 թ․ Ատլանտյան փոթորիկների սեզոնը սկսվել է, և Ազգային Օդերևութաբանության Կենտրոնը հետևում է զարգացող համակարգերին, մինչդեռ Ֆլորիդան մշտական հարկային ազատումներ է կիրառում փոթորիկների համար անհրաժեշտ պարագաների համար։ Միևնույն ժամանակ, Ազգային Եղանակային Ծառայության աշխատակիցների պակասը մտահոգություններ է առաջացնում պատրաստվածության վերաբերյալ։
Կրակային պատրաստության պարապմունքներ զորամասերից մեկում
Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ անձնակազմի գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 27-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք: Նշվում է, որ զինծառայողներն իրենց կցագրված զենքերով կատարել են կրակային վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն։
Ֆուտզայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է EURO 2022-ին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ EURO 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Լուան Բարբոսա…
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակվել, որին կից գրված է․ «Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն»։
Հայաստանում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով, իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։
Մարտավարական պատրաստության պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է մարտավարական պատրաստության պարապմունք, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զինծառայողները պայմանական տարբեր իրավիճակներում կատարել են առաջադրված խնդիրները։ Նրանք ցուցաբերել են հարձակողական գործողությունների իրականացման բարձր պատրաստվածություն և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին:
Կրակային պատրաստության պարապմունք բանակում
5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին՝ ստուգել զենքի կիրառման հմտությունները: Նախարարությունից հայտնում են նաև, որ իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:
Կրակային պատրաստության գործնական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նպատակը եղել է հաստիքային զենքերի տիրապետման և կիրառման հմտությունները կատարելագործելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ բանակում
3-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ տարբեր զինատեսակներից։ Պարապմունքների նպատակը եղել է Հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման ունակությունների ու կարողությունների զարգացնելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական կրակի վարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները և ունակությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Արտակ Դավթյանը հետևել է կրակային պատրաստության պարապմունքներին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ցուցաբերած պատրաստակամության և զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, կարևորել է նմանօրինակ զորահավաքների դերը զինված ուժերի մշտական պատրաստականության…











