պարապմունքներ
Կորոնավիրուսի հետևանքով շուրջ երեք ամիս չի գործում Դավիթ Համաբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանը, որը հանդիսանում է Հայաստանի ջրացատկի հիմնական դարբնոցը։ Այդ վիճակը չի հուսալքում հավաքականի անդամներին։ Գլխավոր մարզիչ, բազմափորձ Հրաչյա Չանդիրյանը սաներին ուղեկցում է բնության գողտրիկ անկյուններ և դրանցում անցկացնում է ցամաքային պարապմունքներ, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ պահպանելով պարետի սահմանած կանոնները, մասնագետը…
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 8-ից 9-ը անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման, առաջին բուժօգնության կազմակերպման, քիմիական և պայթուցիկ նյութերի ճիշտ օգտագործման կարգը, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Մարտավարական տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու, հարձակման ժամանակ զինծառայողների ճիշտ և համակարգված գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զինծառայողները գործել են ըստ նորմացույցների, կատարել առաջադրված ուսումնամարտական խնդիրները:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական…
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: Կայազորներում ընդհանուր…
5-րդ զորամիավորման վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին և ստուգել հրազենի կիրառման հմտությունները, իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո: Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում,…
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած ծրագրի շրջանակում Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները մարտական կրակով զորավարժություններ են անցկացնում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տարբեր թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացվում տեսական գիտելիքներին և անվտանգության կանոններին ծանոթ անձնակազմի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են «հրթիռահրետանային զորքերի ղեկավարման կարողությունների բարձրացման, զորամիավորումների համակարգված արձագանքման մակարդակի բարձրացման, մարտավարական գործողությունների ժամանակ գործողությունների ծրագրման և…
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
3-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ տարբեր զինատեսակներից։ Պարապմունքների նպատակը եղել է Հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման ունակությունների ու կարողությունների զարգացնելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ` մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների հետ: Մարտական հերթապահության կազմակերպման շրջանակներում հրահանգավորվել են ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, մարտական հերթապահության նախապատրաստվող անձնակազմին տրվել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Վերջինիս նպատակն է եղել մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործումը, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգումն ու գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու, անձնակազմի մասնագիտական գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կապավորների եռօրյա վարժանքներ: Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։