fbpx
Աշխարհ

Ադրբեջանում մարտական կրակով զորավարժություններն են ընթանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած ծրագրի շրջանակում Ադրբեջանի հրթիռահրետանային զորամիավորումները մարտական կրակով զորավարժություններ են անցկացնում:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տարբեր թեմաներով գործնական պարապմունքներ են անցկացվում տեսական գիտելիքներին և անվտանգության կանոններին ծանոթ անձնակազմի հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացվում են «հրթիռահրետանային զորքերի ղեկավարման կարողությունների բարձրացման, զորամիավորումների համակարգված արձագանքման մակարդակի բարձրացման, մարտավարական գործողությունների ժամանակ գործողությունների ծրագրման և զորամիավորումների ղեկավարման ժամանակ այլ զորամիավորումների հետ համագործակցությունը կատարելագործելու նպատակով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ