պարզաբանում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պարզաբանումը կապված հավաքագրման հետ
Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ: Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ «Սա հյուպատոսական ծառայությունների…
Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը
ՇՄ նախարարությունը հայտնում է՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ. ջրի բարձր ջերմաստիճան. լույսի բավականին մեծ ինտենսիվություն. լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի…
Ոստիկանության պարզաբանումը Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցածի վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել…
ԱՄՆ-ը պարզաբանում է ակնկալում իր երկրի դեսպանին անցանկալի անձ հայտարերլու համար
Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի անցանկալի անձ հաւյտարարելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, հայտարարել անցանկալի…
Պարզաբանում՝ անձնագրերի տրման ժամկետների և դրանցում կոնկրետ ծծնդվայրը նշելու մասով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանությունը պարզաբանող տեսանյութ է տարածել՝ կապված քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հետ։ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացնում է տվյալ նախագծերի մասին պարզաբանում, որը կապված է ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ։
Քննչականն ահնայտ կորածների կոնկրետ թիվ է հայտնել
Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 16-ին համացանցում ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պարզաբանումը. «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ…
Դիանա Գասպարյանը պարզաբանումը՝ սկանդալային ձայնագրության մասին
Դիանա Գասպարյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել և պարզաբանել սկանդալային ձայնագրության հանգամանքները. «Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ: Եվ այսպես, հատվածներով կտրտած և մոնտաժված…
Ոստիկանները այցելել են Արծվանիկ ու հանդիպել տասնյակ բնակիչների․ պարզաբանում
ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։ Ոստիկանությունից հայտնում են, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի…
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է իրականում ասել Շուշիի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց ԱԺ-ում Շուշիի մասին իր հայտարարության մասին։ Վարչապետի խոսքով՝ այդ առիթով խոսվել է, երբ պատգամավորն իրեն հարց է հնչեցրել՝ ՌԴ նախագահի պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու առաջարկի վերաբերյալ։ Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու մասին խոսակցություններ եղել են այդ ողջ ընթացքում, բայց Ադրբեջանն այլ պահանջների շարքում առաջադրել է նաև մեկ…
Գերիների թվական տվյալները ենթակա չեն հրապարակայնացման
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են…
ՊՆ-ն պարզաբանումներ է տվել Գորիս-Կապան ճանապարհի վիճարկելի տարածքի վերաբերյալ
Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ «1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի…
Պարզաբանում՝ սոցիալական աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայության վերաբերյալ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանում է տարածել սոցիալական աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայության վերաբերյալ․ «Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։ Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի, այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որն առաջիկա…
ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին ապատեղեկատվության վերաբերյալ. Պարզաբանում
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին ապատեղեկատվություն տարածող հրապարակումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի համապատասխան հայտարարության և վերջինիս հիման վրա մամուլի տարբեր հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք հետևյալը. www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված…
Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ․ Հունան Պողոսյան
Հրաժարականի դիմում ներկայացրած Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ…